Երեքշաբթի , 11 Դեկտեմբեր 2018

    outputra5huxgif
    Partly Cloudy
    Home » Լուրեր » ՌԴ նախագահական ընտրությունների վաղաժամ քվեարկությունը Լոս Անջելեսում. Ամերիկայի ձայն

    ՌԴ նախագահական ընտրությունների վաղաժամ քվեարկությունը Լոս Անջելեսում. Ամերիկայի ձայն

    ՌԴ նախագահական ընտրությունների վաղաժամ քվեարկությունը Լոս Անջելեսում. Ամերիկայի ձայն
    Մարտ 13, 2018 14:19 Լուրեր, Միջազգային A+ / A-

    Amerikayidzayn.com-ը գրում է.

    Երևան Տոնավաճառ

    Մարտի 11-ին Միացյալ Նահանգներում բնակվող Ռուսաստանի Դաշնության քաղաքացիները Լոս Անջելեսում մասնակցեցին ՌԴ Նախագահական ընտրությունների վաղաժամ քվեարկությանը:

    Կիրակի օրը՝մարտի 11-ին, Լոս Անջելեսի թիվ 8275 ընտրական տեղամասում անցկացվեց մարտի 18-ին կայանալիք Ռուսաստանի նախագահական ընտրությունների վաղաժամ քվեարկությունը:

    Ի նշան բողոքի՝ Ռուսաստանի քաղաքացի Վիտալին ընտրական տեղամաս էր ներկայացել իր ուրույն պաստառով:

    «Ես ոչ մեկի օգտին չեմ քվեարկել և իմ քվեաթերթիկի վրա գրել եմ, որ չեմ հավատում այս կրկեսին: Բոլոր թեկնածուները քաղաքականության մեջ են 30 տարուց ավելի և քաղաքական ասպարեզից չեն հեռանում», – պատմեց Վիտալին:

    Բնականաբար, ակտիվիստի այս քայլը ջերմեռանդությամբ չողջունվեց Ռուսաստանի ներկայիս իշխանությունների կողմնակից Ռուսաստանի Դաշնության մի քանի քաղաքացիների կողմից:

    «Մենք հարգում ենք Ամերիկան և ամերիկացիներին, հարգում ենք նաև ազատ ընտրություններին մասնակցելու իրավունքը: Իսկ նման մարդիկ թող չխանգարեն Ռուսաստանում կայանալիք ազատ ընտրությունները», – ասաց Լյուդմիլան:

    Իրենց նախընտրած թեկնածուի օգտին քվեարկելու համար Ռուսաստանի Դաշնության քաղաքացիները Լոս Անեջելես էին ժամանել ԱՄՆ-ի տարբեր քաղաքներից: Աննան, ով արդեն երկար տարիներ է՝ բնակվում է Լաս Վեգասում, Վլադիմիր Պուտինի երդվյալ երկրպագուներից է:

    «Ռուսաստանի լուրերին մենք հետևում ենք ամեն օր ու տեղյակ ենք ամեն ինչից, նույնիսկ ավելի շատ՝ քան ռուսաստանցիները: Մենք հպատանում ենք Ռուսաստանի նախագահով և այս անգամ կրկին բոլորս քվեարկել ենք Վալդիմիր Վլադիմիրովիչի օգտին: Մենք շատ ենք ցանկանում, որ նա վերընտրվի, քանի որ նա ամենաուժեղ և ամենախելացի թեկնածուն է, իսկ Ռուսաստանը ամենահզոր երկիրն է» – ասում է Աննան:

    Նոր սերնդի ներկայացուցիչները՝ ի տարբերություն ավագ սերնդի, մատնանշում են քաղաքացիական դիրքորոշում ունենալու և համակարգային փոփոխության կարևորությունը: Նրանցից շատերը քվեարկում են առաջին անգամ:

    Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում


    Նման թեմաներ

    scroll to top