Կիրակի , 27 Մայիս 2018

    outputra5huxgif
    Clear
    18°
    Home » editorial » ՌԴ-ում ձերբակալվել է Մխիթարյանի հետ կապ ունեցող հայ գործարարը

    ՌԴ-ում ձերբակալվել է Մխիթարյանի հետ կապ ունեցող հայ գործարարը

    ՌԴ-ում ձերբակալվել է Մխիթարյանի հետ կապ ունեցող հայ գործարարը
    Փետրվար 8, 2018 10:51 editorial, Լուրեր, Հասարակություն, Միջազգային, Սպորտ, Ֆուտբոլ A+ / A-

    Մոսկվայում ձերբակալվել է հայտնի գործարար Օլեգ Մկրտչյանը, ով Դոնբասում մետաղագործական սեփականություն ունի. հաղորդում է Московский Комсомолец-ը:

    Աղբյուրի փոխանցմամբ՝ Օլեգ Մկրտչյանը նշանավոր անձ է ոչ միայն Դոնբասում, այլ նաև ամբողջ հետխորհրդային տարածքում, նա նաև Դոնբասի արդյունաբերական միության (ԴԻՄ) երեք հիմնադիրներից մեկն է։

    «Նա բարերար է, որը առնչություն ունի «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին խաղացող ու Լոնդոնի «Արսենալի» ներկայիս ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի կարիերայի հետ»,- գրում է աղբյուրը:

    Աղբյուրի հաղորդմամբ՝ երբ Դոնեցկի «Շախտյորը» վաճառում էր Հենրիխ Մխիթարյանին «Բորուսիային», խաղացողի նկատմամբ իրավունքների 50%-ը Օլեգ Մկրտչյանինն էր։ Այս անցումն ակումբի պատմության մեջ ամենաթանկն էր, ու Մխիթարյանի տրանսֆերից վաստակած գումարի կեսը՝ 27,5 մլն եվրոն, Օլեգ Մկրտչյանինն էր։

    Գործարարի ձերբակալման նախնական վարկած  է դիտարկվում ԴԻՄ-ի միջոցների վատնումը:

    scroll to top