Գլխավոր Լուրեր ՌԴ-ում հայ վարորդներին կթույլատրվի աշխատել նախկին պայմաններով

ՌԴ-ում հայ վարորդներին կթույլատրվի աշխատել նախկին պայմաններով

40
0

dps-gl

Եվրասիական միության անդամ երկրների վարորդները, այդ թվում՝ Հայաստանի, կկարողանան աշխատել Ռուսաստանում առանց վարորդական իրավունքի ռուսական նմուշի: Պետդուման նախատեսում է հունիսի 1-ին ուժի մտած օրենքում փոփոխություններ կատարել. այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է ՌԴ-ում Բելառուսի դեսպան Ալեքսանդր Սուրիկովը:

«Ռուսաստանում տրանսպորտային միջոց վարելու համար անհրաժեշտ է ռուսական [վարորդական] իրավունք ունենալ: Ամառային ժամանակահատվածից հետո Պետդուման փոփոխություններ կկատարի՝ վերացնելու Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների վարորդների համար ռուսական վարորդական իրավունք ունենալու անհրաժեշտությունը»,- ասել է Սուրիկովը:

Ավելի վաղ հաղորդել էինք, որ հունիսի 1-ից Ռուսաստանում ուժի մեջ էր մտել ռուսական վարորդական իրավունք չունեցող ներգաղթյալ վարորդների համար աշխատանքի արգելքը: