Շաբաթ , 17 Նոյեմբեր 2018

    outputra5huxgif
    Partly Cloudy
    Home » Լուրեր » Ռեալ-Յուվենտուս խաղի մրցավարին և նրա կնոջը սպառնում են սպանել

    Ռեալ-Յուվենտուս խաղի մրցավարին և նրա կնոջը սպառնում են սպանել

    Ապրիլ 15, 2018 15:20 Լուրեր, Սպորտ, Ֆուտբոլ A+ / A-

    Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի` «Ռեալի» և «Յուվենտուսի» միջև կայացած պատասխան խաղից հետո (1:3/ 4:3 երկու խաղերի արդյունքում) հանդիպման գլխավոր մրցավար Մայքլ Օլիվերն ու իր կինը վիրավորանքներ և մահացու սպառնալիքներ են ստացել իրենց հասցեին:

    Երևան Տոնավաճառ

    Հիշեցնենք` նման արձագանքը պայմանավորված է խաղի վերջին րոպեին նշանակված 11-մետրանոցով, ինչպես նաև իտալացիների ավագ Ջանլուջի Բուֆոնի հեռացմամբ:

    Կրիշտիանու Ռոնալդուն անվրեպ է իրացրել նշանակված 11-մետրանոցն ու գրավել Վոյցեխ Շչեսնիի դարպասը, իսկ «Ռեալն» այդ գոլի շնորհիվ դուրս է եկել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ:

    Անձամբ Օլիվերը գրանցված չէ սոցիալական կայքերում, բայց իր կինը հաշիվ ունի «Թվիթերում», որտեղ էլ հենց վիրավորական նամակներ է ստացել:

    Իսկ Օլիվերի և նրա կնոջ հեռախոսահամարների հրապարակումից հետո նրանք սպառնալիքներով լի հեռախոսազանգեր են ստացել: Ոստիկանությունը հետաքննություն է սկսել:

    Նշենք` Օլիվերի կինը` Լյուսին, ևս մրցավար է:


    Նման թեմաներ

    scroll to top