Ուրբաթ , 21 Սեպտեմբեր 2018

    outputra5huxgif
    Sunny
    24°
    Home » Լուրեր » Ռեալը 372 մլն եվրո ունի նոր տրանսֆերների համար

    Ռեալը 372 մլն եվրո ունի նոր տրանսֆերների համար

    Ռեալը 372 մլն եվրո ունի նոր տրանսֆերների համար
    Սեպտեմբեր 13, 2018 19:42 Լուրեր, Սպորտ, Ֆուտբոլ A+ / A-

    Ինչպես հայտնում է «AS» պարբերականը, Մադրիդի «Ռեալը» 372 մլն եվրո ունի, որպեսզի նոր տրանսֆերներ իրականացնի: 190 մլն + 182 մլն եվրո էլ վարկային միջոցներից:

    Ըստ աղբյուրի՝ «սերուցքայիններն» այսքան գումար խնայել են ՊՍԺ-ի հարձակվողներ Կիլիան Մբապեի ու Նեյմարի չիրականացված տրանսֆերներից հետո: Այսպիսով, այդ ամբողջ գումարը «Ռեալը» հիմա կարող է ծախսել նոր ֆուտբոլիստների համար:

    Չնայած դրան, ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը ցանկանում է վերանորոգել «Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնը, որի վերանորոգումը կարժենա 575 մլն եվրո:

    Դեռևս հայտնի չէ, թե տրանսֆերների համար նախատեսված գումարից որքանը կտարամադրվի մարզադաշտի վերախոխման համար:

    Նման թեմաներ

    scroll to top