Շաբաթ , 25 Մայիս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Ռեալը Զիդանի վերադարձից հետո առաջին մարզումն է անցկացրել

    Ռեալը Զիդանի վերադարձից հետո առաջին մարզումն է անցկացրել

    Ռեալը Զիդանի վերադարձից հետո առաջին մարզումն է անցկացրել
    Մարտ 13, 2019 19:37 Լուրեր, Սպորտ A+ / A-

    «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մադրիդյան ակումբ վերադարձից հետո այսօր առաջին մարզումն է անցկացրել: Այս մասին հաղորդում է «Ռեալի» մամուլի ծառայությունը:

    «Սերուցքայինները» սկսել են նախապատրաստվել Պրիմերայի 28-րդ տուրի՝ «Սելտայի» հետ հանդիպմանը, որը կայանալու է մարտի 16-ին:

    Այժմ «Ռեալն» ունի 51 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը՝ առաջատար «Բարսելոնային» զիջելով 12 միավորով:

    Հիշեցնենք, որ «Ռեալի» գլխավոր մարզչի պաշտոնում Զիդանը փոխարինել է Սանտիագո Սոլարիին: «Արքայական ակումբը» ֆրանսիացի մասնագետի հետ մինչև 2022 թվականը նախատեսված պայմանագիր է կնքել:

     

     


    Նման թեմաներ

    scroll to top