Հինգշաբթի , 18 Հոկտեմբեր 2018

    outputra5huxgif
    Clear
    12°
    Home » Լուրեր » Ռեալն ամռանը փորձել է ձեռք բերել Բարսելոնայի պաշտպանին

    Ռեալն ամռանը փորձել է ձեռք բերել Բարսելոնայի պաշտպանին

    Ռեալն ամռանը փորձել է ձեռք բերել Բարսելոնայի պաշտպանին
    Հոկտեմբեր 13, 2018 17:30 Լուրեր, Սպորտ, Ֆուտբոլ A+ / A-

    «Բարսելոնայի» պաշտպան Սամուել Ումտիտին ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ Մադրիդի «Ռեալ» տեղափոխվելու հնարավորություն է ունեցել: Այս մասին հաղորդում է «Marca»-ն:

    Ումտիտին եղել է «Ռեալի» գլխավոր տրանսֆերային նպատակներից մեկը, սակայն ֆրանսիացին «Բարսելոնայի» ղեկավարության հետ երկարատև բանակցություններից հետո որոշել է նոր՝ մինչև 2023 թվականը նախատեսված պայմանագիր կնքել:

    Նոր համաձայնագրով Ումտիտիի հրաժարագինը 500 միլիոն եվրո է, ինչն այժմ գրեթե անհավանական է դարձնում 24-ամյա պաշտպանի՝ «Ռեալ» տեղափոխությունը:

    Հիշեցնենք, որ Սամուել Ումտիտին «Բարսելոնայում» հանդես է գալիս 2016 թվականից: Ընթացիկ մրցաշրջանում Ումտիտին կատալոնական թիմի կազմում մասնակցել է 6 հանդիպման և դարձել է 1 գոլային փոխանցման հեղինակ: Այժմ ֆուտբոլիստն ապաքինվում է ծնկի վնասվածքից:

    Նման թեմաներ

    scroll to top