Շաբաթ , 16 Փետրվար 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Ռեմսին դիմել է Արսենալի երկրպագուներին

    Ռեմսին դիմել է Արսենալի երկրպագուներին

    Ռեմսին դիմել է Արսենալի երկրպագուներին
    Փետրվար 12, 2019 14:20 Լուրեր, Սպորտ A+ / A-

    «Արսենալի» կիսապաշտպան Աարոն Ռեմսին, որն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո համալրելու է «Յուվենտուսի» կազմը, Instagram-ում կատարած գրառմամբ դիմել է «զինագործների» երկրպագուներին:

    «Դուք, հավանաբար, արդեն գիտեք, որ ես նախնական պայմանագիր եմ կնքել «Յուվենտուսի» հետ: Ցանկանում եմ դիմել «Արսենալի» երկրպագուներին, որոնք միշտ հավատարիմ են եղել և աջակցել են ինձ:

    Դուք ընդունել եք ինձ դեռևս երիտասարդ տարիքում և ինձ հետ եք եղել այս ակումբում կարիերայիս ուրախ ու տխուր պահերին: Ես ծանր սրտով եմ հեռանում Հյուսիսային Լոնդոնից, որտեղ անհավանական 11 տարի եմ անցկացրել: Շնորհակալ եմ ձեզ:

    Շարունակելու եմ թիմի համար 100% նվիրվածությամբ խաղալ և հույս ունեմ՝ նախքան Թուրին տեղափոխվելս, այստեղ կարիերաս բարձր նոտայի վրա կավարտեմ»,- գրել է Ռեմսին:


    Նման թեմաներ

    scroll to top