Երկուշաբթի , 27 Մայիս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Իրավական » «Ռեստարտի» անդամներ Դավիթ Պետրոսյանին և Դավիթ Սիմոնյանին մեղադրանք է առաջադրվել՝ առևանգման փորձ կատարելու հատկանիշներով

    «Ռեստարտի» անդամներ Դավիթ Պետրոսյանին և Դավիթ Սիմոնյանին մեղադրանք է առաջադրվել՝ առևանգման փորձ կատարելու հատկանիշներով

    «Ռեստարտի» անդամներ Դավիթ Պետրոսյանին և Դավիթ Սիմոնյանին մեղադրանք է առաջադրվել՝ առևանգման փորձ կատարելու հատկանիշներով
    Մարտ 15, 2019 12:54 Իրավական, Լուրեր A+ / A-

    ««Ռեստարտ» նախաձեռնության անդամներ Դավիթ Պետրոսյանին և Դավիթ Սիմոնյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ ՔՕ-ի 34-131 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ առևանգման փորձ կատարելու հատկանիշներով»: Այս մասին AraratNews.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ   գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:

    Հիշեցնենք, որ օրեր առաջ «Ռեստարտ» խմբի տղաները բռնություն էին կիրառել Նարեկ Մալյանի նկատմամբ: Մալյանը հայտնել էր, որ մոտ 10 հոգով մոտեցել և փորձել են քաշքշել ու ճանկռել իրեն, իսկ մի քանի րոպե անց մոտեցել են ոստիկանության աշխատակիցներն ու միջադեպի բոլոր մասնակիցներին բերման ենթարկել Կենտրոնի ոստիկանություն:

    «Ռեստարտի» անդամներն էլ իրենց հերթին հրապարակել էին Նարեկ Մալյանին աղբարկղ նետելու փորձի տեսանյութը։

     


    Նման թեմաներ

    scroll to top