Կիրակի , 25 Փետրվար 2018

    outputra5huxgif
    Partly Cloudy
    Home » Լուրեր » Ռեյտինգային ընտրակարգի դեմ միասնական պայքարը չի բացառվում

    Ռեյտինգային ընտրակարգի դեմ միասնական պայքարը չի բացառվում

    Ռեյտինգային ընտրակարգի դեմ միասնական պայքարը չի բացառվում
    Փետրվար 7, 2018 17:14 Լուրեր, Քաղաքական A+ / A-

    ՀՀ բոլոր նախագահներն ունեցել են այդ խնդիրը՝ իրենց ձեռքում պահել ուժային լծակները: Հետևաբար, սա ոչ միայն Սերժ Սարգսյանին է բնորոշ, այլեւ պաշտոնին ձգտող բոլոր անհատների: ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այսօր այս մասին ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր, նախկին վարչապետ Արամ Սարգսյանը:

    «1999 թվականին, երբ եղբորիցս հետո եկա վարչապետ, իմ և նախագահ Ռոբերտ Քոչարյանի հիմնական բանավեճը ուժային կառույցների պետական պաշտոնյաների նշանակման մեջ էր: Այն ժամանակ նախարարություններ էին, և ես ասում էի, որ իմ ընկերը միայն  Սահմանադրությունն է: Գրված է՝ ես պիտի առաջարկեմ, դուք պիտի հաստատեք: Ես 100 մարդու կառաջարկեմ, դուք 100-ից մեկին ընտրեք, այլ տարբերակ գոյություն չունի: Ինքն էլ ասում էր՝ ոչ, այդպես չէ»,- հիշեց պատգամավորը:

    Արամ Սարգսյանի կարծիքով` ՀՀ վարչապետ կդառնա գործող նախագահ Սերժ Սարգսյանը, իսկ Կարեն Կարապետյանը կլինի փոխվարչապետ:

    Հարցին՝ հնարավո՞ր է, որ «Ելքը» միանա ռեյտինգային ընտրակարգի դեմ ՀՅԴ-ի և «Ծառուկյան» դաշինքի միասնական պայքարին, պատգամավորն ընդգծեց՝ նշված ընտրակարգի դեմ ամենաակտիվ պայքարողը եղել է իրենց թիմակիցը՝ Էդմոն Մարուքյանը, և չի բացառվում, որ իսկապես միանան այդ պայքարին:

    Սոնա Դավթյան

    Նման թեմաներ

    scroll to top