Շաբաթ , 23 Հունիս 2018

    outputra5huxgif
    Partly Cloudy
    25°
    Home » Լուրեր » Ռիկի Մարտինն ու իր հայկական արմատներով ընտրյալն ամուսնացել են

    Ռիկի Մարտինն ու իր հայկական արմատներով ընտրյալն ամուսնացել են

    Ռիկի Մարտինն ու իր հայկական արմատներով ընտրյալն ամուսնացել են
    Հունվար 11, 2018 13:03 Լուրեր, Միջազգային, Շոու-բիզ A+ / A-

    Հայտնի պուերտոռիկացի փոփ երգիչ Ռիկի Մարտինն ու իր հայկական արմատներով ընտրյալը՝ Ջվան Յոզեֆը, պաշտոնապես ամուսնացել են:

    «Ես ամուսին դարձա: Մի քանի ամիս անց մենք պատրաստվում ենք մեծ խնջույք կազմակերպել: Ես կտեղեկացնեմ ձեզ այդ մասին»,- ամերիկյան E! News-ին տված հարցազրույցում ասել է երգիչը:

    Նույնասեռ զույգի սիրավեպի մասին հայտնի դարձավ 2016-ի գարնանը, երբ նրանք միասին հայտնվեցին Սան Պաուլոյում amfAR Inspiration Gala-ի երեկոյին:

    Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 2016-ի նոյեմբերի 18-ին զույգը հայտնել էր նշանադրության մասին:

    32-ամյա Յոզեֆը նկարիչ է և բնակվում է Լոնդոնում: Նա սիրիական ընտանիքից է, հայրը քուրդ է, մայրը՝ հայուհի:

    Նման թեմաներ

    scroll to top