Չորեքշաբթի , 21 Օգոստոս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Ռոբերտ Ահարոնյանը՝ իր մասնակցությամբ սկանդալային տեսանյութի մասին (տեսանյութ)

    Ռոբերտ Ահարոնյանը՝ իր մասնակցությամբ սկանդալային տեսանյութի մասին (տեսանյութ)

    Նոյեմբեր 17, 2015 16:23 Լուրեր, Տեսանյութ A+ / A-

    Սոցիալիստ Ռոբերտ Ահարոնյանը հերքում է համացանցում հայտնված տեսանյութում իր մասնակցությունը: Նշենք, որ խոսքը համացանցում հայտնված այն տեսանյութի մասին է, որտեղ  սոցիալիստը սեռական բնույթի գրառումներով շփվում է մի տղայի հետ: Ահարոնյանի անձնական կյանքին, եւ հատկապես սեռական կողմնորոշմանը չէինք անդրադառնա, եթե նա նույն ջանասիրությամբ վերջերս Եվրամիության շենքի դիմաց չայրեր ԼԳԲՏ –ի դրոշը:

    Ահարոնյանը նաեւ բավականին ագրեսիվ կեցվածք էր որդեգրել կանանց եւ փոքրամասնությունների  նկատմամբ, արդեն Վանաձոր քաղաքում:

    Ի դեպ, համացանցում տարածված տեսանյութում սեռական «խրախճանքին» մասնակցում է նաեւ մեկ այլ երիտասարդ: Նրա ինքնությունը չնայած պարզված չէ, սակայն այդ երիտասարդին շատ նման մեկին կարելի է տեսնել մեկ այլ տեսանյութում՝ Ահարոնյանին ուղեկցելիս:

    Araratnews.am-ի հետ զրույցում Ռոբերտ Ահարոնյանը պնդեց, որ այդ տեսանյութերը «սարքված են», ինքը սեռական նորմալ, ավանդական կողմնորոշում ունի՝ կին, երեխա, անգամ՝ սիրուհի:

    Թե որքանով  է «ավանդական» տղամարդու պահվածք դրսեւորում Ահարոնյանի «նմանակը»՝ առաջարկում ենք դիտել տեսանյութում:

     

     


    scroll to top