Կիրակի , 20 Հունվար 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Ռոբերտ Արզումանյանը աշխատանքի է անցել «Փյունիկ» ֆուտբոլային ակումբում

    Ռոբերտ Արզումանյանը աշխատանքի է անցել «Փյունիկ» ֆուտբոլային ակումբում

    Ռոբերտ Արզումանյանը աշխատանքի է անցել «Փյունիկ» ֆուտբոլային ակումբում
    Հունվար 10, 2019 23:12 Լուրեր, Սպորտ, Ֆուտբոլ A+ / A-

    Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին պաշտպան Ռոբերտ Արզումանյանն աշխատանքի է անցել «Փյունիկ» ֆուտբոլային ակումբում: Այս մասին տեղեկանում են ակումբի ֆեյսբուքյան էջից:

    ««Փյունիկի» սան, Հայաստանի հավաքականի նախկին պաշտպան Ռոբերտ Արզումանյանն այսուհետ կզբաղեցնի «Փյունիկի» գլխավոր սելեկցիոների պաշտոնը»,- նշված է գրառման մեջ:

    Ռոբերտ Արզումանյանը Հայաստանի հավաքականում խաղացել է 2005-2016 թթ-ին, եղել է հիմնական պաշտպաններից մեկը։ Նա հավաքականի հետ մասնակցել է 74 խաղի՝ դառնալով 4 գոլի հեղինակ։ Իր առաջին գոլը խփել է 2008 թվականի Եվրոպայի առաջնության որակավորման փուլում Ղազախստանի դարպասը։

    2016 թ. մարտի 7-ին Ռոբերտ Արզումանյանը հայտարարեց հավաքականում ելույթներն ավարտելու իր որոշման մասին։


    Նման թեմաներ

    scroll to top