Ուրբաթ , 21 Սեպտեմբեր 2018

    outputra5huxgif
    Sunny
    24°
    Home » Լուրեր » Ռոբերտ Քոչարյանը չի ցանկանում նույնացվել ՀՀԿ-ի հետ. Կարեն Քոչարյան (տեսանյութ)

    Ռոբերտ Քոչարյանը չի ցանկանում նույնացվել ՀՀԿ-ի հետ. Կարեն Քոչարյան (տեսանյութ)

    Սեպտեմբեր 13, 2018 14:58 Լուրեր, Տեսանյութ, Քաղաքական A+ / A-

    ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ հարցազրույցով է հանդես եկել եւ անդրադարձել համացանցում հայտնված ԱԱԾ եւ ՀՔԾ ղեկավարների հեռախոսազրույցի գաղտնալսմանն ու դրա հրապարակմանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի արձագանքին:

    Araratnews.am-ն այսօր մամուլի ասուլիսում քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանից հետաքրքրվեց՝ ինչքա՞ն ռեսուրս ունի Ռոբերտ Քոչարյանը նոր իշխանության դեմ պայքարելու եւ մինչեւ ո՞ւր կհասնի: «Ռոբերտ Քոչարյանը էլեկտորալ ռեսուրս  փաստացի չունի: Բայց մնացած բոլոր առումներով նրա ռեսուրսն այնքան մեծ է, որ մի քանի քաղաքական ուժ միանան՝ դա չեն ունենա»,- ասաց  քաղտեխնոլոգը:

    Մեր մյուս հարցին՝ ՀՀԿ-ն իր ռեսուրսը քաղաքական ո՞ր ուժի օգտին կօգտագործի քաղաքապետի այս ընտրություններում,  քաղտեխնոլոգը դժվարացավ պատասխանել:

    Նրա խոսքով՝ ՀՀԿ-ի ռեսուրսից չի ցանկանում օգտվել Ռոբերտ Քոչարյանը, քանի որ չի ցանկանում նույնացվել ՀՀԿ-ի հետ:

    Մանրամասները՝ տեսանյութում:

    Սոնա Դավթյան

     

     

    Նման թեմաներ

    scroll to top