Գլխավոր Լուրեր Ռոբերտ Քոչարյանին կկալանավորեն

Ռոբերտ Քոչարյանին կկալանավորեն

1
0

ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը հրապարակեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցի որոշումը։ Քոչարյանի խափանման միջոցը փոխվեց՝ նա կկալանավորվի։

Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը որոշում կայացրեց դատախազ Պետրոսյանի, տուժողների և նրանց իրավահաջորդների ներկայացուցիչների վերաքննիչ բողոքները բավարարել։ Միջդատական վարույթի ընթացքում, որպես խափանման միջոց ընտրված կալանավորման վերացման, փոփոխման կամ պահպանման հարցի  քննության առնելու մասին Դավիթ Գրիգորյանի մայիսի 18-ի որոշումը բեկանել։

Դատարանը վերացրեց Արցախի նախկին և ներկա նախագահների՝ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի անձնական երաշխավորությունները և հանձնարարեց գումարը ետ վերադարձնել։

Վճիռը հրապարակելուց հետո դահլիճում ծափահարություններ հնչեցին։