Շաբաթ , 15 Դեկտեմբեր 2018

    outputra5huxgif
    Mostly Sunny
    Home » editorial » Ռոբերտ Քոչարյանը կալանավորվեց (տեսանյութ)

    Ռոբերտ Քոչարյանը կալանավորվեց (տեսանյութ)

    Դեկտեմբեր 7, 2018 16:16 editorial, Լուրեր, Հասարակություն, Քաղաքական A+ / A-

    Րոպեներ առաջ Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Ռուբիկ Մխիթարյանի, հրապարակեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու մասին որոշումը:

    Երևան Տոնավաճառ

    «Մեր բողոքները մերժեց, առաջին ատյանի դատարանի որոշումը թողեց անփոփոխ: Ըստ դատարանի՝ պետք է կալանավորվի»,- որոշման հրապարակումից հետո Քոչարյանին կալանավորվելու հնարավորության մասին հարցին ի պատասխան լրագրողներին ասաց Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը: Իսկ մյուս փաստաբան Ռուբեն Սահակյանն ասաց, որ իրենց բողոքը դատարանը մերժել է, «այսինքն՝ Ռոբերտ Քոչարյանը կալանավորվեց»:

    Նա լրագրողների հետ ճեպազրույցում կարծիք հայտնեց, որ  Վերաքննիչ քրեական դատարանի որոշումը քաղաքական հետապնդում է: Իրենք կդիմեն Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

    Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է 2008 թ. մարտի 1–ին սահմանադրական կարգը տապալելու մեջ:

    Լուսանկարը՝ Sputnik.am-ի։


    scroll to top