Գլխավոր Իրավական Ռոբերտ Քոչարյանի գործը մակագրվել է դատավոր Աննա Դանիբեկյանին

Ռոբերտ Քոչարյանի գործը մակագրվել է դատավոր Աննա Դանիբեկյանին

2
0

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ու մյուսների  քրեական գործը մակագրվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանին:

Այդ մասին «Արմենպրես»ը տեղեկացավ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից:

Առաջին ատյանում Քոչարյանի գործը քննած դատավոր Դավիթ Գրիգորյանը, որը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ, չի կարող շարունակել քննությունը, քանի որ քրեական գործի հարուցումից հետո նրա լիազորությունները դադարեցվել են:

Համաձայն մեղադրական եզրակացության՝ Ռոբերտ Քոչարյանը 1998 թ․ապրիլի 9-ից մինչեւ 2008 թվականի ապրիլի 9-ը զբաղեցնելով ՀՀ նախագահի պաշտոնը, տապալել է ՀՀ սահմանադրական կարգը, ինչպես նաեւ իր պաշտոնեական դիրքն օգտագործելով «Թի Էս Էս Սի Արմենիա» ՍՊ ընկերության միակ մասնակից եւ տնօրեն Սիլվա Համբարձումյանի օգտին գործողություններ կատարելուն նպաստելու, 2008 թվականի փետրվարին եւ մայիսին Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ նրանից ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 927․000․000 ՀՀ դրամին համարժեք 3․000․000 ԱՄՆ դոլար կաշառք։