Չորեքշաբթի , 14 Նոյեմբեր 2018

    outputra5huxgif
    Mostly Cloudy
    Home » Լուրեր » Ռոբերտ Քոչարյանի գործն այլևս չի կարող քննվել ՀՔԾ-ում. փաստաբան

    Ռոբերտ Քոչարյանի գործն այլևս չի կարող քննվել ՀՔԾ-ում. փաստաբան

    Ռոբերտ Քոչարյանի գործն այլևս չի կարող քննվել ՀՔԾ-ում. փաստաբան
    Սեպտեմբեր 14, 2018 15:51 Լուրեր, Քաղաքական A+ / A-

    Ռոբերտ Քոչարյանի կալանավորման ընթացքում խախտվել են նրա իրավունքները: Նման միտք այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը:

    «Քոչարյանի փաստաբանների կողմից մանրակրկիտ ուսումնասիրվել է ինչպես հեռախոսային խոսակցությունները պարունակող նյութը, այնպես էլ այդ նյութի բովանդակությանն առնչություն ունեցող բարձրաստիճան պաշտոնատար անձանց մեկնաբանությունները: Կատարված ուսումնասիրությունները մեզ  հիմք են տալիս պնդելու, որ քրեական գործի քննության, ներառյալ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման ընթացքում  թույլ են տրվել նրա իրավունքների և հիմնարար ազատությունների կոպիտ խախտումներ, որից ելնելով Քոչարյանի պաշտպանները անհրաժեշտ են համարում արձանագրել հետևյալ իրողությունները:

    ՀՀ ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսային խոսակցությունների ձայնագրության վերաբերյալ նրանց կողմից ասուլիսի ժամանակ տրված պարզաբանություններից հստակ երևում է, որ այդ ձայնագրության բովանդակությունն ամբողջությամբ իրական է, այսինքն՝ կեղծված կամ մոնտաժված չ՝: Այդ խոսակցություններն իրականում եղել են և ունեցել են հենց այդ բովանդակությունը, խոսակցությունների բովանդակությունից պարզ է դառնում, որ կալանավորման հարցը քննող առաջին ատյանի դատարանի դատավորը նախապես իր անելիքները համաձայնեցրել է ԱԱԾ տնօրենի հետ»,- նշեց փաստաբանը:

    Բանախոսը նաև ընդգծեց, որ համաձայն ձայնագրության՝ վարչապետը նույնպես ուղղակիորեն կամ անուղղակիորեն կապված է եղել այս գործով կիրառվելիք խափանման միջոցի հարցի քննարկմանը. «Խոսակցությունից նաև պարզ է դառնում, որ կալանավորումը կիրառվում է ոչ թե օրինական նպատակով,  այլ այն նպատակով, որ անձին ստիպեն ցուցմունք տալ իր կամ գործով մեկ այլ անձի դեմ»:

    Հայկ Ալումյանը նաև ընդգծեց՝ իրենք գտնում են, որ Ռոբերտ Քոչարյանի գործը բոլոր դեպքերում այլևս չի կարող քննվել Հատուկ քննչական ծառայությունում, և իրենց դատավարական փաստաթղթում լինելու է նաև այս պահանջը:

     

    Նման թեմաներ

    scroll to top