Երկուշաբթի , 27 Մայիս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Իրավական » Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը երկարացվեց

    Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը երկարացվեց

    Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը երկարացվեց
    Մարտ 15, 2019 15:54 Իրավական, Լուրեր A+ / A-

    Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ հրապարակվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը ևս երկու ամիս ժամանակով երկարացնելու վերաբերյալ Հատուկ քննչական ծառայության կողմից ներկայացված միջնորդության վերաբերյալ դատարանի որոշումը։

    ՀՀ երկրորդ նախագահը ևս երկու ամիս կլինի անազատ:

    Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է Մարտի 1-ի արյունալի դեպքերի ժամանակ ՀՀ սահմանադրական կարգը տապալելու և Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով՝ առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու համար։


    scroll to top