Կիրակի , 18 Նոյեմբեր 2018

    outputra5huxgif
    Partly Cloudy
    Home » Լուրեր » Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները դիմել են ՄԻԵԴ

    Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները դիմել են ՄԻԵԴ

    Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները դիմել են ՄԻԵԴ
    Նոյեմբեր 9, 2018 22:21 Լուրեր, Հասարակություն, Քաղաքական A+ / A-

    Մարտի 1-ի գործով սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի գործով որոշ զարգացումներ են տեղի ունեցել:

    Երևան Տոնավաճառ

    Armtimes.com-ը տեղեկացավ, որ Քոչարյանի մեղադրանքում որոշ փոփոխություններ՝ լրացումներ են կատարվել:

    Այս մասին այսօր ի պատասխան մեր հարցին ասաց Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը: Նա նաեւ ասաց, որ անմեղության կանխավարկածի եւ պաշտպանության իրավունքի խախտման հարցով մեկ շաբաթ առաջ դիմել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

    Նշենք, որ մեղադրանքի լրացման հետ կապված օրեր առաջ լրագրողների հետ զրույցում ակնարկել էր նաեւ ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը:

    Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանի հետ զրույցը ներկայացնում ենք ստորեւ.

    - Պարոն Ալումյան, մամուլում այսօր տեղեկություններ են տարածվել, որ Վճռաբեկ դատարանի դատավորները գտել են, որ ճիշտ կլինի վերաքննիչի որոշումը բեկանել եւ ուղարկել նոր քննության՝ այս կերպ նաեւ ձգձգելով գործընթացը: Այդ մասով ի՞նչ տեղեկություններ են հայտնի:

    - Ես այդ մասին առաջին անգամ տեղեկացել եմ լրատվամիջոցներից: Սա, ես կարծում եմ, ընդամենը ինչ-որ մի ենթադրություն է, միգուցե վերլուծության արդյուք է: Եթե Վճռաբեկ դատարանը ցանկություն ունենա ձգձգելու՝ ինքը զանազան մեթոդներ ունի դա անելու եւ դա միակ տարբերակը չէ: Համենայնդեպս, Վճռաբեկ դատարանի որոշում դեռեւս չունենք, նիստի օր դեռեւս նշանակված չէ, իսկ թե ինչ տեղի կունենա նիստի ընթացքում եւ ինչ արդյունք կունենա Վճռաբեկ դատարանի դատավարությունը՝ ես հիմա հանձն չէի առնի կանխատեսել:

    - Ի՞նչ ժամկետներում Վճռաբեկը պետք է նիստի օր նշանակի:

    - Նիստի համար կոնկրետ ժամկետ օրենքը չի նախատեսում, ասում է՝ ողջամիտ ժամկետ:

    - Հիմա այս գործով ողջամիտ ժամկետներո՞ւմ է:

    - Վճռաբեկ դատարանում ունեցել եմ գործ, որտեղ Վճռաբեկ դատարանը մեկ տարում է վերջնական որոշումը կայացրել, ես համարել եմ, որ դա ողջամիտ չէ:

    - Ռոբերտ Քոչարյանի մասնակցությամբ վերջին շաբաթների ընթացքում ի՞նչ քննչական գործողություններ են իրականացվել:

    - Քննչական գործողություններ չեն իրականացվել:

    - ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանն օրեր առաջ լրագրողների հետ զրույցում չբացառեց, որ Մարտի 1-ի գործով քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանի ղեկավարությամբ ապացույցների կեղծման վերաբերյալ փաստացի ապացույցների արդյունքում որոշում կայացվի լրացնել Քոչարյանի մեղադրանքը: Լրացում կատարվե՞լ է, ինչ տեղեկություններ կան:

    - Ես հատուկ ընդգծեցի, որ քննչական գործողություններ չեն կատարվել, բայց մեղադրանքի մեջ որոշ փոփոխություններ տեղի են ունեցել:

    - Կմանրամասնե՞ք:

    - Չեմ կարող, որպեսզի հիմա ինձ չսկսեն մեղադրել, որ ես նախաքննական գաղտնիք եմ փորձում հրապարակել: Կարելի է ասել, որ ոչ թե ծավալի փոփոխություն կա, այլ՝ որոշ դրվագների վերաբերյալ մեղադրանքը ավելի մանրամասն է ներկայացված:

    - Այսինքն՝ ոչ թե մեղադրանքը վերաորակել են, այլ՝ լրացրե՞լ:

    - Այո, վերաորակում տեղի չի ունեցել, պարզապես կային ձեւակերպումներ նախկին մեղադրանքի մեջ, այ այդ ձեւակերպումները ավելի մանրամասնեցված են, մանրամասներ են գրված, որը նախկինում չկար: Կարելի է համարել, որ մեղադրանքի լրացում է, բայց ո՛չ որակման հետ կապված լրացումներ կան, ո՛չ էլ ինչ-որ նոր գործողություններ են վերագրվում:

     

    Մանրամասն՝ սկզբնաղբյուրում:


    Նման թեմաներ

    scroll to top