Գլխավոր Իրավական Ռոբերտ Քոչարյանի փաստաբանը մեկնաբանեց խափանման միջոցը փոխելու մասին դատարանի որոշումը

Ռոբերտ Քոչարյանի փաստաբանը մեկնաբանեց խափանման միջոցը փոխելու մասին դատարանի որոշումը

1
0

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը լրագրողների հետ զրույցում մեկնաբանեց խափանման միջոցի վերաբերյալ դատարանի որոշումը:

«Լավատեսական սցենարն այն կլիներ, որ գործը կարճվեր, վատատեսական սցենարը՝ երաշխավորության ընդունումը: Տեղի ունեցավ վատատեսական սցենարը: Ամեն դեպքում, մենք շարունակում ենք պնդել, որ կա ռիսկ արդարադատությանը խոչընդոտելու, ցանկանում ենք տեսնել պետության գործողություններն այդ ռիսկը վերացնելու ուղղությամբ: Մոտակա րոպեների ընթացքում Ռոբերտ Քոչարյանը ազատ կարձակվի մեկուսարանից»,  ասաց Արամ Օրբելյանը: