Գլխավոր Իրավական Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները բողոքներ են ներկայացրել վճռաբեկ դատարան

Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները բողոքներ են ներկայացրել վճռաբեկ դատարան

0
0

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը երեկ վճռաբեկ բողոքներ է ներկայացրել նախագահի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը վերացնելու վերաբերյալ։ Այս մասին գրում է shantnews.am-ը՝ հղում անելով  ՀՀ երկրորդ նախագահի փաստաբանական թիմին:

Ինչպես հայտնի է, վճռաբեկ դատարան դիմելու վերջնաժամկետը լրացել է երեկ։ Վերաքննիչ դատարանի կայացրած որոշման դեմ պաշտպանները ներկայացրել են երկու բողոք։

Դատարանը որոշել էր վերացնել Քոչարյանի հանդեպ խափանման միջոցը՝ այն փոխարինելով կալանքով:

Հիշեցնենք, որ հունիսի 25-ին Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ Արմեն Դանիելյանի, բավարարել է դատախազի, տուժողի և վերջինիս ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանի վերաքննիչ բողոքները։