Գլխավոր Իրավական Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի նիստը կկայանա վաղը

Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի նիստը կկայանա վաղը

2
0

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը քաղաքացիական հայցով դատարան է դիմել՝ պահանջելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին պարտավորեցնել հրապարակայնորեն ներողություն խնդրել իրենից։

Ռոբերտ Քոչարյանը զրպարտություն է համարում Փաշինյանի հետևյալ խոսքերը. «Կամ թեկուզ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու մեկնաբանությունը:

Ասում է՝ անձեռնմխելի է: Ի՞նչ է նշանակում անձեռնմխելի: Այսինքն, կարելի է մարդկանց սպանությունը կազմակերպել ու ասել՝ «Ես անձեռնմխելի՞ եմ»: Այդ որտե՞ղ է այդպես գրած»,- ասել է Փաշինյանը:

Այս գործով դատական առաջին նիստը կկայանա վաղը՝ 16:30-ին: Գործը մակագրվել է դատավոր Լիլիթ Սարգսյանին: