Երկուշաբթի , 22 Հունվար 2018

    outputra5huxgif
    Partly Cloudy
    Home » Լուրեր » Ռոնալդու. Կարիերայիս ավարտից հետո կնկարվեմ ֆիլմերում

    Ռոնալդու. Կարիերայիս ավարտից հետո կնկարվեմ ֆիլմերում

    Ռոնալդու. Կարիերայիս ավարտից հետո կնկարվեմ ֆիլմերում
    Դեկտեմբեր 30, 2017 17:59 Լուրեր, Ֆուտբոլ A+ / A-

    Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն խոսել է այն մասին, թե ինչով է զբաղվելու կարիերայի ավարտից հետո.

    «Այժմ ես կենտրոնացած եմ միայն ֆուտբոլի վրա: Հասկանում եմ, որ գալու է մի պահ, երբ պետք է ավարտեմ կարիերաս: Մինչև այդ ցանկանում եմ վայելել այս պահերը: Գիտեմ, որ կարիերայիս ավարտից հետո լավ կյանք եմ ունենալու:

    Այսպես եմ ասում, քանի որ կյանքումս նոր բաներ եմ փորձելու: Ցանկանում եմ նկարվել ֆիլմերում և սեփական բիզնեսով զբաղվել; Ունենալ հյուրանոցներ, մարզասրահներ և սպորտային հագուստի խանութներ: Ապագաս ծրագրել եմ դեռևս 27-28 տարեկանից»,- պորտուգալացու խոսքերը մեջբերում է «Sky Sport Italia»-ն:

    Նման թեմաներ

    122488199673267500288781848048447njpg
    scroll to top