Գլխավոր Լուրեր Ռոնալդուի գոլը փրկեց «Յուվենտուսին» պարտությունից թուրինյան դերբիում

Ռոնալդուի գոլը փրկեց «Յուվենտուսին» պարտությունից թուրինյան դերբիում

1
0

Իտալիայի Ա սերիայի 35-րդ տուրում կայացավ թուրինյան դերբին:

«Յուվենտուսը» սեփական հարկի տակ մրցեց «Տորինոյի» հետ: Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1 հաշվով:

Խաղի հաշիվը բացեցին հյուրերը: 18-րդ րոպեին աչքի ընկան Լուկիչը: «Ծեր սինյորային» պարտությունից փրկեց Կրիշտիանու Ռոնալդուն: Պորտուգալացին գոլի հեղինակ դարձավ 84-րդ րոպեին:

Հիշեցնենք, որ «Յուվենտուսն» արդեն ապահովել է Ա սերիայի չեմպիոնությունը: Ալեգրիի թիմն այս պահին ունի 89 միավոր: «Տորինոն» 57 միավորով 6-րդն է: