Գլխավոր Լուրեր Ռոնալդուին զայրացրել էր, որ Ռեալն ուզում էր Նեյմարին գնել

Ռոնալդուին զայրացրել էր, որ Ռեալն ուզում էր Նեյմարին գնել

4
0

Մադրիդի «Ռեալի» նախկին նախագահ Ռամոն Կալդերոնը պատմել է, թե ինչու նախորդ ամառ թիմի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն որոշեց հեռանալ մադրիդյան թիմից:

«Կրիշտիանուն ուզում էր, որ Չեմպիոնների լիգայից հետո բարձրացնեին իր աշխատավարձը, սակայն Պերեսը հրաժարվեց: Ռոնալդուին նաև զայրացրել էր այն, որ «Ռեալը» ցանկանում էր մի փեշ փող ծախսել Նեյմարի համար:

Այն ժամանակ Պերեսն ասել էր նրան, որ եթե ինչ-որ մեկը 100 միլիոն եվրո առաջարկի, ապա Ռոնալդոջին կարող է հեռանալ: Ահա, թե ինչ էր ամեն դեպքում տեղի ունեցել», – Կալդերոնի խոսքերն է մեջբերել Football Espana-ն: