«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Ֆիլ Նևիլը ողջունել է «Ռեալի» հարձակվող Կրիշատիանու Ռոնալդուին, ով կարող է վերադառնալ Անգլիա:
Մամուլում տեղեկատվություն է տարածվել այն մասին, որ պորտուգալացուն հետաքրքիր է ՄՅՈւ տեղափոխության տարբերակը.
«Բարի գալուստ տուն»,- գրել է Նևիլը Թվիթերի իր միկրոբլոգում:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ռոնալդուն մտադիր է հեռանալ «Ռեալից»՝ իսպանական դատարանի կողմից իրեն ուղղված հարկային մեղադրանքների պատճառով: