Հինգշաբթի , 23 Մայիս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Ռոնալդուն ծաղրել է Ռոմայի պաշտպան Ֆլորենցիին` ցածր հասակի համար

    Ռոնալդուն ծաղրել է Ռոմայի պաշտպան Ֆլորենցիին` ցածր հասակի համար

    Մայիս 13, 2019 11:38 Լուրեր, Սպորտ, Տեսանյութ A+ / A-

    Armsport.am-ը գրում է.

    Իտալական Ա Սերիայի 36-րդ տուրի` «Ռոմայի» և «Յուվենտուսի» միջև կայացած խաղի ժամանակ կոնֆլիկտային իրավիճակ է տեղի ունեցել տանտերերի պաշտպան Ալեսանդրո Ֆլորենցիի և հյուրերի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի միջև:

    Միջադեպը տեղի է ունեցել 59-րդ րոպեին: Լեզվակռվի ժամանակ պորտուգալացի հարձակվողը ժեստով ցույց է տվել, որ նա լռի ու ծաղրական կերպով ցույց է տվել նրա կարճ հասակը:

    Նշենք` Ռոնալդուն մոտ 14 սմ ավելի բարձրահասակ է, քան իտալացին: Ռոնալդուի հասակը 187 սմ է, իսկ Ֆլորենցիինը` 173 սմ:

    Ընթացիկ մրցաշրջանում Ռոնալդուն «Յուվենտուսի» կազմում 41 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 28 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ: Ֆլորենցիի ակտիվում ակումբային մակարդակում 36 հանդիպում կա, 3 գոլ և 3 գոլային փոխանցում:

     

     


    Նման թեմաներ

    scroll to top