Ուրբաթ , 24 Մայիս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Ռոնալդուն Յուվենտուսին խորհուրդ է տվել 6 ֆուտբոլիստի ձեռք բերել

    Ռոնալդուն Յուվենտուսին խորհուրդ է տվել 6 ֆուտբոլիստի ձեռք բերել

    Ռոնալդուն Յուվենտուսին խորհուրդ է տվել 6 ֆուտբոլիստի ձեռք բերել
    Ապրիլ 24, 2019 13:24 Լուրեր, Սպորտ A+ / A-

    «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ակումբի ղեկավարության հետ քննարկել է ամառային տրանսֆերային պատուհանի հետ կապված ծրագրերը:

    Ինչպես հայտնում է Mirror-ը, զրույցի ընթացքում պորտուգալացին 6 ֆուտբոլիստի անուն է տվել, որոնք, իր կարծիքով, կարող են ուժեղացնել թիմը հաջորդ մրցաշրջանում ու կօգնեն հաջողության հասնել Չեմպիոնների լլիգայում:

    Ռոնալդուի ցանկը գլխավորել է իր հայրենակիցը՝ «Բենֆիկայի» հարձկվող Ժոաու Ֆելիշը: Կրիշտիանուն կցանկանար «Յուվենտուսում» տեսնել նաև «Ռեալում» իր նախկին երկու թիմակիցներին՝ պաշտպան Ռաֆայել Վարանին և կիսապաշտպան Իսկոյին: Նրանցից բացի, պորտուգալացին նշել է նաև «Ռոմայի» պաշտպան Կոստաս Մանոլասին և «Լիոնի» կիսապաշտպան Տանգայ Ն՛Դոմբելեին:

    Նշվում է, որ բոլոր թեկնածուներին Ռոնալդուն արդեն քննարկել է անձամբ «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրիի հետ:


    Նման թեմաներ

    scroll to top