Հինգշաբթի , 15 Նոյեմբեր 2018

    outputra5huxgif
    Mostly Cloudy
    Home » Լուրեր » «Ռոսիա մոլի» «Քարֆուրում» լինելու են կուտակային քարտեր (լուսանկարներ)

    «Ռոսիա մոլի» «Քարֆուրում» լինելու են կուտակային քարտեր (լուսանկարներ)

    «Ռոսիա մոլի» «Քարֆուրում» լինելու են կուտակային քարտեր (լուսանկարներ)
    Նոյեմբեր 9, 2018 12:32 Լուրեր, Հասարակություն, Տնտեսական A+ / A-

    Majid AI Futtaim Group-ի մասնաճյուղ հանդիսացող «Քարֆուր» ապրանքանիշը Հայաստանում բացել է արդեն իր երկրորդ խանութը: «Քարֆուր Հայաստանը» գնորդներին ցանկացած ապրանքի այլընտրանքի հնարավորություն է տալիս: Այստեղ գնորդին առաջարկվում է ավելի էժան և որակյալ ապրանքատեսականի:
    «Քարֆուրի» առանձնահատկությունների, ապագա անելիքների և այլ հարցերի մասին Araratnews.am-ը զրուցել է «Քարֆուր Հայաստանի» գլխավոր տնօրեն Վաչե Արսենի հետ:

    Ինչպե՞ս եք կարողանում հարմարվել հայկական շուկային:

    Նախքան որևէ երկրում «Քարֆուրը» կսկսի գործունեություն ծավալել, մենք այդ երկրում նախ իրականացնում ենք տեղական շուկայի հետազոտություն, ծանոթանում ենք տվյալ երկրի շուկայի կարիքներին և փորձում ենք համապատասխանեցնել: Այդ իսկ պատճառով մեր մուտքը տվյալ շուկա կարող է լինել մի ձևաչափով, սակայն ժամանակի ընթացքում բարելավումներ կատարելով՝ փորձենք հնարավորինս համապատասխանել տվյալ շուկային, փոխենք ձևաչափը: Մենք հիմա հենց այդ ուղու վրա ենք և անում ենք ամեն բան, որպեսզի մեր հաճախորդներին կարողանանք մատուցել այն, ինչ նրանք ցանկանում են տեսնել մեզ այցելելիս:

    Ի՞նչ առանձնահատկություններ ունեն մեր գնորդները:

    Մեզ այցելող յուրաքանչյուր հաճախորդ ցանկանում է տեսնել և գտնել այն ինչ չի կարող գտնել Հայաստանյան այլ սուպերմարկետներում՝ սկսած ապրանքատեսականուց մինչև առանձնահատուկ վերաբերմունք յուրաքանչյուր հաճախորդին և իհարկե՝ բարձր սպասարկում: Հայ հաճախորդներն, ինչ խոսք փոքր-ինչ քմահաճ են, ինչը սակայն պետք է ընդունենք, որ ի օգուտ մեզ է, քանի որ հիմք ընդունելով յուրաքանչյուր մեկնաբանություն, առաջարկ կամ բողոք ՝ մենք գիտակցում ենք մեր թույլ կողմերը և աշխատում ենք դրանք ուղղելու և բարելավելու համար: Ինչ վերաբերում է նոր ապրանքատեսականուն, մեր հաճախորդները մեզ մոտ փնտրում են նորություններ և, իհարկե, ցածր գներ:

    DSCF7129

    Ո՞րն է «Քարֆուրի» բիզնես փիլիսոփայությունը: Որո՞նք են առավելությունները կամ յուրահատկությունները: Գնային ի՞նչ քաղաքականություն ունի:

    Ցանկացած երկիր մուտք գործելիս «Քարֆուրի» նպատակը մեկն է՝ ունենալ ամենամատչելի գները: Երբ մենք Հայաստանում սկսեցինք աշխատել, դժբախտաբար, մեզ դա չհաջողվեց անել՝ մի շարք պատճառներով, որոնցից մեկն էլ այն էր, որ արդար մրցակցություն չկար, դաշտը հավասար չէր: Սակայն հիմա, երբ արդեն ունենք երկրորդ մասնաճյուղը, անում ենք ամեն բան, որպեսզի լինենք ամենամատչելիներից մեկը, իհարկե, պահպանելով բոլոր օրենքներն ու վճարելով հարկերը: Հիմա շատ ապրանքներ կան, որ ամենամատչելին շուկայում մեզ մոտ է՝ սկսած միրգ բանջարեղենից մինչև առաջնահերթ օգտագործման պարենային այնպիսի ապրանքներ, ինչպիսիք են լավաշը, ձեթը, ալյուրը: Մենք շեշտը դնում ենք նախ իսկական ֆրանսիական հացաբուլկեղենի վրա, որն իսկապես ֆրանսիական է և պատրաստվում է բացառապես ֆրանսիական բաղադրատոմսերով: Օրինակ՝ մեր կրուասանները շատ հայտնի են՝ պատրաստված ֆրանսիական բաղադրատոմսով և բարձրորակ կարագով: Շատ կարևոր է թարմ ուտեստների բաժինը: Ի դեպ նշենք, որ Հայաստան առաջինը մենք ենք ներկրել թարմ՝ ոչ սառեցված ծովամթերք միանգամից Եվրոպայից՝ օդանավով: Եվ իհարկե հենց «Քարֆուր» ապրանքանիշի ապրանքները, որոնք հասնում են մոտ 3000-ի: Մեզ համար շատ կարևոր և հատկանշական է նաև այն, որ «Մաջիդ Ալ Ֆութաիմ Քարֆուր» ֆրենչայզը գործելով 18 երկրներում, ամենաշատ «Քարֆուր» ապրանքանիշի տեսականի ունի միայն Հայաստանում: Դրանցից շատերը շատ ավելի մատչելի են տեղական շուկայում առկա համարժեք ապրանքից, սակայն առաջարկում ենք այլ՝ ավելի բարձր՝ եվրոպական որակ:

     

    DSCF7243

    DSCF7177

    Որո՞նք են ամենասիրելի ապրանքատեսակները: Հայաստանում գնորդն ի՞նչ է նախընտրում:

    Մենք ունենք 3 տիպի սպառող. առաջինը՝ նախ մեր մշտական հաճախորդներն են, ոմանք նույնիսկ մեզ այցելում են ամեն օր, այնուհետև ունենք հաճախորդներ, ովքեր ապրել են արտերկրում և ծանոթ են «Քարֆուր» ապրանքանիշին, և ինչպես նաև ունենք գնորդներ ովքեր մեզ են այցելում մեր ակցիաների համար:

    «Ռոսիա մոլի» «Քարֆուրում» լինելու են կուտակային քարտեր, որովհետև այս տարածքը Երևանի ավելի բանուկ հատվածում է գտնվում, որտեղ շատ բնակելի շենքեր կան, և բնակիչներին կհետաքրքրի, թե իրենք որպես հավատարիմ հաճախորդ ի՞նչ առավելություններ կունենան:

    Այս պահին ունենք շատ ակցիաներ բոլոր հաճախորդների համար, սակայն 2019-ին ցանկանում ենք ավելացնել նաև հավատարմության քարտեր ունենալու ծրագիր: Հիմա երբ ունենք 2-րդ մասնաճյուղը և առաջիկայում ծրագրում ենք կրկին ընդլայնվել, հավատարմության ծրագրի իրագործումն ավելի իրատեսական է:

    Ինչպե՞ս է ներկայանում տեղի արտադրանքը: Խրախուսո՞ւմ եք արդյոք տեղի արտադրողին:

    Իհարկե, մեր խանությում նաև մեծ տեղ ունի հայկական արտադրանքը. ցանկանում ենք, որպեսզի հայկական արտադրանքն առաջ գնա, մանավանդ հիմա ցանկանում ենք աշխատել ուղիղ գյուղացիների հետ: Ցանկանում ենք գյուղացիներին նույնպես ներառել մեր գործունեության մեջ, և մեր մեծածախ առևտուրն անել ուղիղ գյուղացուց: Օրինակ՝ մեր մսի բաժնում վաճառում ենք բացառապես տեղական և թարմ մսամթերք և չունենք սառեցվածը:
    Տեղի արտադրողից, առաջին ձեռքից օգտվելը նաև նպաստում է այն բանին, որ ապրանքներն ավելի մատչելի լինեն: Ինչպես նաև գյուղացիներին ներառելով մեծածախ առևտրի մեջ, մենք փորձում ենք նրանց սովորեցնել իր արտադրանքև ճիշտ մատուցելու մշակույթը: Օրինակ, ինչպես ունենալ լավ որակի բանջարեղեն, ինչպես դա ճիշտ դասավորել արկղերում, փաթեթավորել և ինչպես առաջարկել ավելի որակյալ արտադրանք՝ բոլոր առումներով: Վերջիվերջո ուզում ենք հասնել այն մակարդակին, որ գյուղացուց կարողանանք պահանջել սերտիֆիկատներ՝ թե ինչպես է մշակվել բերքը, ինչ ջրով է ոռոգվել կամ ինչքանով է բերքը մաքուր: Մի խոսքով, ծրագրեր շատ կան, և արդեն կամաց-կամաց սկսել ենք դրանք իրագործել՝ փորձելով բարձրացնել հայկական արտադրանքի մակարդակը:

    DSCF7065

    «Քարֆուրն» ընդլայնվում է, արդեն երկրորդ խանութն ունեք: Նախատեսո՞ւմ եք շարունակել ընդլայնումը և դեպի ո՞ւր:

    Այո՛, ընդլայնվելու ծրագրեր ունենք: Հինգ տարվա մեր ծրագրում կա այն մասին, որ պետք է Երևանի այլ շրջաններում ունենանք մասնաճյուղեր: Հետո արդեն, երբ Երևանում հաջողություններ ունենանք, ինչո՞ւ չէ, կլինենք նաև մարզերում:

    Քանի որ շուտով Ամանոր է, կխնդրեի նշել այն ծրագրերի մասին, որոնք ձեր կողմից պետք է արվեն տոներին ընդառաջ:

    Միջոցառում ենք ունենալու մեր 2 մասնաճյուղերում էլ «Էյր Արաբիա»-ի հետ, որի գլխավոր մրցանակը լինելու է 4 հոգու համար նախատեսված ճամփորդություն դեպի Շրի-Լանկա, ինչպես նաև կունենանք այլ շահումներ: Մինչև տարվա վերջ կունենանք ծրագրեր նաև երեխաների համար: Կամ, օրինակ, յուրաքանչյուր տարի մի հատուկ բան ենք անում՝ ամենաերկար բրդուճը, ամենաերկար տորթը, ամենաերկար սենդվիչը: Այս տարի էլ կկազմակերպենք նմանատիպ մի բան, բայց դա թող անակնկալ մնա:
    Հիմա հաջորդ տարվա համար հույս ունեմ, որ կընդլայնվենք, իսկ Հայաստանի տնտեսությունը կլավանա բոլորի համար: Ես հաջողություն եմ ցանկանում բոլորին և ազատ ու արդար մրցակցություն:

     


    Երևան Տոնավաճառ

    scroll to top