Գլխավոր Լուրեր Ռոստրանսնադզորը Մոսկվա-Երևան չվերթի միջադեպի հետ կապված ստուգում կանցկացնի

Ռոստրանսնադզորը Մոսկվա-Երևան չվերթի միջադեպի հետ կապված ստուգում կանցկացնի

1
0

«Ռոստրանսնադզորը» (ՌԴ Տրանսպորտի ոլորտում վերահսկողության դաշնային ծառայություն) չնախատեսված ստուգում կանցկացնի Nordwind ավիաընկերությունում կապված Մոսկվայի «Շերեմետևո»  օդանավակայանում ավիաընկերության «Մոսկվա-Երևան» չվերթն իրականացնող Boeing 737 ինքնաթիռի միջադեպի հետ։ Այս մասին գրում է news.ru կայքը։  Գերատեսչությունը  կստուգի ավիափոխադրողին, թե արդյոք համապատասխանում է  օդային օրենսդրությանը նորմերին։

Հիշեցնենք, որ հուլիսի 19-ի գիշերը Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում Nordwind Airlines  ավիաընկերության «Մոսկվա-Երևան» չվերթն իրականացնող Boeing 737 ինքնաթիռը, որում եղել է 178 ուղևոր,  արտակարգ վայէջք է կատարել։ NordWind ավիաընկերությունից հայտնել են, որ պատճառն ինքնաթիռում  օտար հոտն է եղել։ «Շերեմետևո» օդանավակայանից հայտնել են, որ մարդկանց տարհանել են ծխի պատճառով, որն առաջացել է թռիչքի ժամանակ՝ թռիչքուղում։ Տարհանման ժամանակ ութ մարդ վնասվածք է ստացել, երկուսը հոսպիտալացվել են։