Կիրակի , 18 Օգոստոս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Ռուբեն, դու պարտավոր ես ներողություն խնդրել Արցախի ժողովրդից

    Ռուբեն, դու պարտավոր ես ներողություն խնդրել Արցախի ժողովրդից

    Ռուբեն, դու պարտավոր ես ներողություն խնդրել Արցախի ժողովրդից
    Մարտ 4, 2019 22:36 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Ռուբեն Հախվերդյանը պարտավոր է ներողություն խնդրել Արցախի ժողովրդից։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է հայտնի վիրաբույժ Արտավազդ Սահակյանը։

    «Խորապես հիասթափվեցի Ռուբեն Հախվերդյանի հարցազրույցից, որի ընթացքում երկուստեք վիրավորում էին մեր ժողովրդի ամենահերոսական հատվածին: Ռուբեն, մի փորձիր համոզել, որ իբր խոսում էիր միայն ղարաբաղցի ղեկավարների մասին, որոնց բարեհաճությունից, ինչպես եւ Վանոյից ու Լեվոնից, անընդհատ օգտվել, հետո հայհոյել ես։ Դու գիտես՝ դա ինչպես է կոչվում։ Նյութապաշտությունն ու ալկոհոլը բթացրել են քեզ, հպարտություն կոչվող նավդ խորտակվում է Համլետյան ճահճածոցում։ Դու ուզում ես Երեւանը մաքրել նրանցից, ովքեր 1918–ին Սարդարապատում փրկեցին հայությանը՝ Շուշվա գունդը միակ կանոնավոր զորամասն էր այնտեղ։ Դու պարտավոր ես ներողություն խնդրել Արցախի ժողովրդից։ Էլ հարբած հարցազրույց մի տուր, գիտես, որ գիտեմ»,– գրել է նա։

    Հիշեցնենք՝  Ռուբեն Հախվերդյանը, հյուրընկալվելով Համլետ Ղուշչյանի «Բաց օրը» հաղորդմանը, արցախցիների մասին ասել էր․ «Վաբշե մաքրվեք ստեղից, վեկալեք, գնացեք ձեր մշակույթով, ձեր մուղամներով, ձեր նամազներով։ Հազիվ Երևանը մի քիչ մաքրվել, քաղաք էր դարձել էս քաղաքը, բայց Ղարաբաղից թուրքական երաժշտությունը եկավ ու արմատակալեց»։


    Նման թեմաներ

    scroll to top