Երկուշաբթի , 20 Օգոստոս 2018

    outputra5huxgif
    Mostly Sunny
    26°
    Home » editorial » Ռուբեն Հայրապետյանը` զինծառայությունից խուսափած հայ ֆուտբոլիստի մասին

    Ռուբեն Հայրապետյանը` զինծառայությունից խուսափած հայ ֆուտբոլիստի մասին

    Ռուբեն Հայրապետյանը` զինծառայությունից խուսափած հայ ֆուտբոլիստի մասին
    Փետրվար 7, 2018 15:57 editorial, Լուրեր, Հասարակություն, Միջազգային, Սպորտ, Ֆուտբոլ A+ / A-

    Վերջին օրերին հայկական մամուլում տեղեկություններ է տարածվել, թե «Փյունիկի» և Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին անդամ Հովիկ Ներսեսյանը հրաժարվում է վերադառնալ Հայաստան և քաղաքական ապաստան է խնդրել Անգլիայում. հայտնում է armsport.am-ը:

    Հովիկ Ներսիսյանը հարցազրույց է տվել անգլիական «shropshirestar.com»-ին և մասնավորապես ասել է.

    «Իմ երկրում հետախուզման մեջ եմ: Եթե վերադառնամ, ինձ կբանտարկեն, ինչից հետո կզորակոչեն: Իմ կյանքը կլինի վտանգված: Հայաստանում ոչ մեկին չի հետաքրքրում, որ դու ֆուտբոլիստ ես: Կառավարությունը բոլորին ուղարկում է բանակ: Ադրբեջանի հետ ռազմական հակամարտության հետևանքով զոհվում են հայ զինվորներ: Շրոփշիրում (Անգլիա) ես ինձ անվտանգ եմ զգում: Հույս ունեմ, որ դատարանը դրական որոշում կընդունի»:

    Այս առումով Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը ներկայացնում է պարզաբանումներ, հայտնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը.

    «Հովիկ Ներսեսյանը մինչև 2015 թվականը եղել է «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի անդամ, ընդգրկվել է Հայաստանի պատանեկան, ապա երիտասարդական հավաքականներում: 2015 թվականին ձմեռային զորակոչից առաջ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ՀՀ երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստների ցուցակը ներկայացրել է ՀՀ պաշտպանության նախարարություն՝ համաձայն ընդունված կարգի այդ ֆուտբոլիստները իրենց ծառայությունը պետք է անցկացնեին սպորտային վաշտում, որը գտնվում է Ադրբեջանի հետ հակամարտության սահմաններից շատ հեռու՝ Երևանում:

    Ցուցակում ընդգրկված է եղել նաև Հովիկ Ներսեսյանը: Սակայն վերջինս հրաժարվել է ծառայել անգամ սպորտային վաշտում: 2015 թվականի աշնանը Հովիկ Ներսեսյանը ծնողների միջոցով՝ հիվանդության պատրվակով տարեկետման իրավունք է ստացել ՀՀ պաշտպանության նախարարության համապատասխան բժշկական հանձնաժողովի կողմից և 2016 թվականին մեկնել է Անգլիա, որից հետո Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան և «Փյունիկ» ակումբը ոչ մի կապ կամ տեղեկություններ չեն ունեցել նրանից:

    Հիմա այդ երիտասարդը քաղաքական ապաստան է խնդրել այլ երկրից. կարծում եմ նրա միակ նպատակը Հայաստանից փախչելն է: Սա դասալքության վառ օրինակ է և ոչ մի կապ չունի նրա կողմից հնչեցրած պատճառնների հետ»,- ասել է ՀՖՖ-ի նախագահը:

    Նման թեմաներ

    scroll to top