Գլխավոր Լուրեր Ռուբեն Վարդանյանի գրասենյակը հայտարարություն է տարածել

Ռուբեն Վարդանյանի գրասենյակը հայտարարություն է տարածել

4
0

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Կոռուպցիայի և կազմակերպված հանցավորության հետաքննությունների միջազգային կենտրոնը (OCCRP) հայտնել է, որ ռուսաստանաբնակ հայազգի գործարար Ռուբեն Վարդանյանի հիմնադրած «Տրոյկա Դիալոգ» ընկերությունը մասնակցել է կոռուպցիոն սխեմաների, որոնց միջոցով «լվացվել» է շուրջ 9 միլիարդ դոլար:

Հետազոտության մեջ ընդգծված է, որ «Տրոյկա Դիալոգ»-ի գլխավոր բաժնետերը Ռուբեն Վարդանյանն էր, որը 2012 թվականին իր բաժնեմասը վաճառել է «Սբերբանկ»-ին: Հետաքննող լրագրողները հարցում էին ուղարկել Ռուբեն Վարդանյանին: Ի պատասխան՝ գործարարն ասել է, որ ինքը «հրեշտակ չէ, բայց միաժամանակ ունեցել է ներքին զսպվածություն»:

«Ռուսաստանում դու ունես երեք ուղի՝ լինել հեղափոխական, լքել երկիրը կամ լինել կոմֆորմիստ: Նախընտրել եմ երրորդ տարբերակը՝ լինել կոմֆորմիստ»,- ասել է հայազգի գործարարը:

Ռուբեն Վարդանյանը շեշտել է՝ երբեք չի մասնակցել հարկային աճուրդների, չի աշխատել հանցագործների հետ: Նա վստահեցրել է նաև, որ չի եղել քաղաքական կուսակցության անդամ: Հիշեցրել է 90-ականները, երբ ինքը քայլել է առանց անվտանգության աշխատակիցների:

Իր հերթին, Ռուբեն Վարդանյանի մամուլի գրասենյակը հանդես է եկել հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ստորև.

«Տրոյկա Դիալոգ» ընկերությունն իր գոյության ամբողջ ընթացքում լիարժեքորեն գործել է թափանցիկության սկզբունքներին և ֆինանսական հաշվետվության միջազգային ստանդարտներին համապատասխան: Ավելին, այն ակտիվորեն մասնակցել է Ռուսաստանի քաղաքակիրթ ֆինանսական շուկայի ձևավորմանը:

2012 թվականին «Տրոյկա դիալոգ»-ը Սբերբանկին վաճառելուց հետո՝ 2012 թվականին, պարոն Վարդանյանը շատ ժամանակ և ռեսուրսներ է հատկացրել մեկենասությանը: Իր կարողության մեծ մասը բարեգործական ծրագրերում ներդնելու պարտավորությունը պարոն Վարդանյանի ընտանիքը ստանձնել էր դեռ 2000-ականներին»,- ասված է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ ավելի մանրամասն մեկնաբանություններ կտրվեն հրապարակումներում հիշատակված փաստերի մանրակրկիտ ուսումնասիրությունից հետո: