Երեքշաբթի , 20 Փետրվար 2018

    outputra5huxgif
    Partly Cloudy
    -1°
    Home » Լուրեր » Ռուս ֆուտբոլիստները տեղափոխվել են «Ալաշկերտ»

    Ռուս ֆուտբոլիստները տեղափոխվել են «Ալաշկերտ»

    Ռուս ֆուտբոլիստները տեղափոխվել են «Ալաշկերտ»
    Փետրվար 9, 2018 14:14 Լուրեր, Միջազգային, Սպորտ, Ֆուտբոլ A+ / A-

    «Ալաշկերտը» շարունակում է նոր ձեռքբերումներ ունենալ ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում:

    «Ալաշկերտ» են տեղափոխվել Եկատերինբուրգի «Ուրալի» և Ռուսաստանի պատանեկան հավաքականների նախկին կիսապաշտպաններ Սերգեյ Սերչենկովը և Ալեքսանդր Շչերբակովը, որոնք երևանյան թիմում հանդես կգան վարձավճարով:

    Այս մասին հայտնում է «Ալաշկերտի» մամուլի քարտուղարությունը:

    21-ամյա Սերչենկովն «Ուրալի» կազմում 12 հանդիպման է մասնակցել Ռուսաստանի Պրեմիեր լիգայում` գրավելով «Թերեքի» դարպասը:

    Մրցաշրջանի առաջին հատվածում նա վարձակալական հիմունքներով խաղացել է ՖՆԼ-ում հանդես եկող «Օրենբուրգի» կազմում` դառնալով մեկական գոլի և գոլային փոխանցման հեղինակ 12 հանդիպումներում:

    Սերգեյ Սերչենկովը հանդես է եկել Ռուսաստանի բոլոր տարիքային պատանեկան հավաքականներում` Մ-15 (9 խաղ, 3 գոլ), Մ-16 (2 խաղ), Մ-17 (4 խաղ, 1 գոլ), Մ-18 (6 խաղ, 1 գոլ) և Մ-19 (3 խաղ):

    19-ամյա Շչերբակովն «Ուրալի» հիմնական կազմում 6 հանդիպման է մասնակցել ռուսական Պրեմիեր լիգայում, ևս 2 խաղի` Ռուսաստանի գավաթում:

    Մրցաշրջանի առաջին հատվածում նա հանդես է եկել ռուսական ակումբի երկրորդ թիմում` 10 խաղ, 1 գոլ:

    Ալեքսանդր Շչերբակովը 3 հանդիպում է անցկացրել Ռուսաստանի Մ-17 հավաքականի կազմում, հրավիրվել է Մ-19 հավաքական:

    Նման թեմաներ

    scroll to top