Երկուշաբթի , 28 Մայիս 2018

    outputra5huxgif
    Mostly Sunny
    20°
    Home » Լուրեր » Ռուս սահմանապահները հայ-թուրքական սահմանախախտի են ձերբակալել

    Ռուս սահմանապահները հայ-թուրքական սահմանախախտի են ձերբակալել

    Ռուս սահմանապահները հայ-թուրքական սահմանախախտի են ձերբակալել
    Փետրվար 14, 2018 13:43 Լուրեր A+ / A-

    Հայաստանում ծառայություն իրականացնող Ռուսաստանի Դաշնության Դաշնային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերը հանգստյան օրերին Ախուրյան գետի ափին (Արմավիրի մարզ) ձերբակալել են Թուրքիայի Հանրապետության քաղաքացու: Այս մասին հայտնում է Հայաստանում ՌԴ Դաշնային անվտանգության ծառայության սահմանապահ վարչությունը:

    Թուրքիայի քաղաքացին ապօրինի հատել է հայ-թուրքական սահմանը և փորձել ձուկ որսալ Հայաստանի տարածքում: Րոպեներ անց նա ձերբակալվել է: Օպերատիվ գործողությունների արդյունքում պարզվել է, որ ձերբակալվածը Թուրքիայի Դիգոր գավառի Ղարաբաղ բնակավայրի բնակիչ է՝ ծնված 1995 թվականին: Նա խոստովանել է մեղքը:

    Համաձայն փոխգործակցության կարգի՝ Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությունն ու ոստիկանությունը տեղյակ են պահվել կատարվածի առնչությամբ:

    Նման թեմաներ

    scroll to top