Չորեքշաբթի , 28 Հունիս 2017

  •  USD   Առք` 478.50   Վաճառք` 482.00   ՀՀ ԿԲ` 480.45   
  •  EUR   Առք` 537.00   Վաճառք` 547.00   ՀՀ ԿԲ` 537.05   
  •  CHF   Առք` 485.00   Վաճառք` 502.00   ՀՀ ԿԲ` 493.68   
  •  GBP   Առք` 601.00   Վաճառք` 620.00   ՀՀ ԿԲ` 610.80   
  •  RUB   Առք` 8.07   Վաճառք` 8.28   ՀՀ ԿԲ` 8.13   
  •  GEL   Առք` 186.00   Վաճառք` 206.00   ՀՀ ԿԲ` 199.38   
outputra5huxgif
Clear
22°
Home » editorial » Ռուս զբոսաշրջիկները սիրեցին Հայաստանը

Ռուս զբոսաշրջիկները սիրեցին Հայաստանը

Ռուս զբոսաշրջիկները սիրեցին Հայաստանը
Փետրվար 27, 2017 14:28 editorial, Վերլուծական A+ / A-

Երեկոյան զբոսանքի ժամանակ ես ու աղջիկս Հյուսիսային պողոտայում հանդիպեցինք մի խումբ ռուս զբոսաշրջիկների: Նրանք փնտրում էին կինո Մոսկվան: Դաշնակից երկրից ժամանած հյուրերին որոշեցինք ոչ միայն ցույց տալ իրենց անհրաժեշտ ուղղությունն, այլեւ սիրով ուղեկցեցինք մինչեւ նշանակետ եւ հաճելի զրույցի բռնվեցինք: Օլեգը, Նատաշան, Կատյան եւ Անտոնը 30 անց ամուսիններ էին, Երեւան էին ժամանել առաջին անգամ եւ մեկ շաբաթով: Պարզվեց նրանք գինու մեծ սիրահարներ են, տղաները նույնիսկ ռուսական Վիվինո ակումբի պատվավոր անդամներ էին: Երեւանում անցկացրած  5 օրերի ընթացքում նրանք հաջողացրել էին այցելել գրեթե բոլոր նշանավոր գինետները, հայկական-ավանդական խոհանոցով ռեստորանները, իհարկե, եղել էին Գառնի-Գեղարդում, Ծաղկաձորում, նույնիսկ տեսել էին այս ցուրտ ձմռանը սառցեպատված Սեւանը: Ես շտապեցի արդարացնել մեր կլիմայական ցուրտ պայմանները՝ ասելով, որ Երեւան պետք էր գալ ամռանը, երբ եղանակը լավն է, մրգերն ու բանջարեղեններն էլ թարմ են եւ համեղ: Սակայն պարզվեց, որ նրանց բացարձակապես չի անհանգստացրել ցուրտը, պարզապես հիացած են հայկական հյուրասեր միջավայրով, համեղ ուտեստներով եւ գեղեցիկ Երեւանով, նաեւ շատ գոհ էին իրենց ընտրած հյուրանոցից՝ Թուֆենկյանից: Հանգստյան օրերին նրանք հասցրել էին նաեւ այցելել Երեւանում գտնվող մոլերը եւ գնումներ կատարել, նրանց հատկապես դուր էր եկել Ռոսսիա մոլը՝ շատ շոյված էին, որ մեր մայրաքաղաքում կա իրենց երկրի անունով թաղամաս եւ նույնանուն հարմարավետ առեւտրի կենտրոն: Միակ թերությունը, որ մեր հյուրերը նշեցին՝ քաղաքում ուղեցույցների պակասն էր, պարզվեց նրանց բավականին դժվար է կողմնորոշվել, թե ինչը որտեղ է գտնվում: Ինչպես արդեն ասացի, նրանք փնտրում էին կինո Մոսկվան, պարզվեց նույնիսկ քաղաքի ամենամեծ կինոթատրոնը գտնելու համար նրանք կորցրել էին շուրջ կես ժամ: Երբ տեղ հասանք եւ արդեն բաժանվում էինք, մեր նոր ընկերներն ասացին, որ անպայման վերադառնալու են Հայաստան եւ նման ճանապարհորդություն խորհուրդ են տալու նաեւ իրենց բոլոր ընկերներին:

Մարիամ Մարգարյան

Նման թեմաներ

122488199673267500288781848048447njpg
scroll to top