Շաբաթ , 26 Մայիս 2018

    outputra5huxgif
    Partly Cloudy
    20°
    Home » Լուրեր » Ռուսական ակումբները երազում են Մխիթարյանին վարձակալելու մասին

    Ռուսական ակումբները երազում են Մխիթարյանին վարձակալելու մասին

    Ռուսական ակումբները երազում են Մխիթարյանին վարձակալելու մասին
    Փետրվար 9, 2018 12:48 Լուրեր, Միջազգային, Սպորտ, Ֆուտբոլ A+ / A-

    Ռուսաստանաբնակ հայ ֆուտբոլային մեկնաբան Նոբել Առուստամյանը պատմել է, որ Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի ծառայություններով ձմռանը հետաքրքրված են եղել ՌՖՊԼ-ի ակումբները:

    29-ամյա կիսապաշտպանը, հիշեցնենք, հունվարին «Մանչեսթեր Յունայթեդից» տեղափոխվեց «Արսենալ».

    «Գիտենք, թե որքան բարդ իրավիճակ էր ստեղծվել Մխիթարյանի համար «Մանչեսթեր Յունայթեդի» և Ժոզե Մոուրինյուի հետ, բայց, այդուհանդերձ, նշենք, որ Հենրիխը միևնույն է` ընտրեց ֆուտբոլը:

    Նա մնաց Անգլիայում, չնայած անձամբ ես ռուսական նվազագույնը երկու ակումբ գիտեմ, որոնք ցանկանում էին, երազում էին Մխիթարյանին վարձակալելու մասին` հասկանալով, որ ՄՅՈւ-ից նրա տրանսֆերը գնելը գրեթե անհնար կլինի:

    Ակումբները փորձեր են կատարել և դիտարկել են նրան` մինչև մրցաշրջանի ավարտը վարձակալելու տարբերակը: Բայց Հենրիխն ակնարկեց, որ ցանկանում է խաղալ Եվրոպայում:

    Դեռևս մենք նրան չենք տեսնի Ռուսաստանում: Բայց, հնարավոր է, մի քանի տարուց Հենրիխն, ամեն դեպքում, խաղա Ռուսաստանում»,- պատմել է Առուստամյանը հեղինակային` «Գաղտնի նյութեր» հաղորդաշարի նոր թողարկման ընթացքում:

    Նման թեմաներ

    scroll to top