Գլխավոր Լուրեր Ռուսական ավիաընկերությունների կորուստները՝ 3 մլրդ ռուբլի. «Կոմերսանտ»

Ռուսական ավիաընկերությունների կորուստները՝ 3 մլրդ ռուբլի. «Կոմերսանտ»

5
0

Վրաստան Ռուսաստանի ավիաընկերությունների թռիչքների արգելքը կվերաբերի 155 հազար ռուսաստանիցի զբոսաշրջիկների, որոնք ստիպված կլինեն չեղարկել թռիչքները: Ավիաընկերությունները հարկադրված նրանց պետք Է վերադարձնեն 2,3-ից մինչեւ 3 միլիարդ ռուբլի: Դա, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաշվարկել Է «Կոմերսանտի» աղբյուրը զբոսաշրջության ճյուղում:

Եվս 25 հազար ռուսաստանցիներ պետք Է Վրաստանից վերադառնան մինչեւ արգելքի գործողության սկսվելը, որն ուժի մեջ կմտնի հուլիսի 8-ին: Ավիափոխադրողները լուրջ կորուստներ կկրեն, կարծում Է թերթի աղբյուրն ավիաընկերություններից մեկում: Նա հիշեցրել Է, որ արգելքի մասին որոշումն ընդունվել Է ամռան թեժ սեզոնից երկու շաբաթ առաջ, երթուղային ցանցը վերակազմելու ժամանակ չի մնացել: Նա հնարավոր Է համարել, որ առաջիկա երկու շաբաթներին Վրաստան կթռչեն դատարկ ինքնաթիռներ. մարդկանց մի մասը կհրաժարվի մեկնել բացասական տեղեկատվական ֆոնի պատճառով: Ավիաճյուղի այլ աղբյուրներ նշել են, որ Վրաստան չվերթերը կազմում են Ռուսաստանի ավիաընկերությունների ավիափոխադրումների ոչ կրիտիկական բաժինը: Նրանցից մեկի խոսքով՝ «Աերոֆլոտը» վաճառել Է 25 հազար տոմս դեպի Վրաստան՝ 2018 թվականի հուլիսի 3,6 միլիոն տոմս ընդհանուր վաճառքի դեպքում: Լոուքոսթերների մոտ Վրաստան թռիչքների բաժինն ավելի զգալի Է: Ավիաընկերություններում չեն ճշտում, թե իրենք քանի տոմս են վաճառել հուլիսի 8-ից հետո ժամկետների համար: Հունիսի 22-ին ՌԴ փոխվարչապետ Մաքսիմ Ակիմովի ներկայացուցիչը, ամփոփելով խորհրդակցության արդյունքները, հայտարարել Է, որ Ռուսաստանի առանձին փոխադրողներ պատրաստ կլինեն զբոսաշրջիկներին տանել Հայաստանի եւ Հյուսիսային Օսիայի օդանավակայաններով, հաղորդել Է «Ինտերֆաքսը»: