Գլխավոր Լուրեր Ռուսական ինքնաթիռների տեղափոխումը ՀՀ կլինի 2019-ի վերջին-2020-ի սկզբին

Ռուսական ինքնաթիռների տեղափոխումը ՀՀ կլինի 2019-ի վերջին-2020-ի սկզբին

2
0

Ռուսական ինքնաթիռների տեղափոխումը ՀՀ ակնկալվում է 2019-ի վերջին-2020-ի սկզբին։ Այս մասին լրագրողներին ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

«Ըստ պայմանագրային պարտավորությունների, մենք ակնկալում ենք արտադրողների պարտավորությունների իրականացումը տարվա վերջ, հաջորդ տարվա սկիզբ»,- նշեց նախարարը:

Նախարարը չմանրամասնեց, թե ի՛նչ նոր սպառազինություն է ձեռք բերելու  Հայաստանը։

«Չեմ կարող հիմա դրա մասին խոսել, բայց ռազմական անակնկալներ են լինելու»,- հավելեց Դավիթ Տոնոյանը: