Երեքշաբթի , 20 Օգոստոս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Ռուսաստանը, Ադրբեջանը և Իրանն էներգահամակարգերը միավորելու նախագիծ կմշակեն

    Ռուսաստանը, Ադրբեջանը և Իրանն էներգահամակարգերը միավորելու նախագիծ կմշակեն

    Ռուսաստանը, Ադրբեջանը և Իրանն էներգահամակարգերը միավորելու նախագիծ կմշակեն
    Օգոստոս 14, 2019 15:50 Լուրեր, Միջազգային A+ / A-

    Ռուսաստանը, Ադրբեջանը եւ Իրանը համաձայնագիր են ստորագրել երեք երկրների Էներգահամակարգերի միավորման նախագծի տեխնիկատնտեսական հիմնավորման (ՏՏՀ) համատեղ մշակման մասին: Այդ մասին ասված Է «Համակարգային օպերատորի» (ՌԴ Էներգահամակարգի դիսպետչերի) հաղորդագրության մեջ:

    «Օգոստոսի տասներկուսին Ռուսաստանը, Ադրբեջանը եւ Իրանը համաձայնագիր են կնքել Ադրբեջանի Հանրապետության, Իրանի Իսլամական Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության Էներգահամակարգերի միջեւ «Հյուսիս-Հարավ» Էներգետիկական միջանցքի ստեղծման նախագծի տեխնիկատնտեսական հիմնավորման համատեղ մշակման մասին»,-ասված Է հաղորդագրության մեջ: Դրանում նաեւ ճշտվում Է, որ Ռուսաստանի կողմից համաձայնագրի մասնակիցներ են դարձել «Համակարգային օպերատորը» եւ «Ռոսսետի»-ն, իսկ Ադրբեջանի եւ Իրանի կողմից՝ «ԱզերԷներժի»-ն եւ Իրանի Էլեկտրագեներացիայի, մատակարարման եւ դիստրիբուցիայի Tavanir կառավարող ընկերությունը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

     


    Նման թեմաներ

    scroll to top