Հինգշաբթի , 18 Հոկտեմբեր 2018

    outputra5huxgif
    Clear
    17°
    Home » Լուրեր » Ռուսաստանը մինչեւ դեկտեմբերի 31-ը Հայաստանին գազ կմատակարարի 150 դոլարով

    Ռուսաստանը մինչեւ դեկտեմբերի 31-ը Հայաստանին գազ կմատակարարի 150 դոլարով

    Ռուսաստանը մինչեւ դեկտեմբերի 31-ը Հայաստանին գազ կմատակարարի 150 դոլարով
    Հոկտեմբեր 10, 2018 12:06 Լուրեր, Տնտեսական A+ / A-

    ՀՀ կառավարությունն այսօր՝ հոկտեմբերի 10-ի իր նիստում հաստատել է 2018  թվականի օգոստոսի 2-ին Մոսկվայում ստորագրված՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ Հայաստանի Հանրապետություն բնական գազի առաքման ժամանակ գների ձեւավորման կարգի վերաբերյալ 2013 թվականի դեկտեմբերի 2-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը հաստատելու մասին» ՀՀ Նախագահի հրամանագրի նախագիծը: Այն կուղարկվի ՀՀ նախագահի հաստատմանը:

    Ըստ նախագծի՝ բնական գազի գինը Հայաստանի Հանրապետության համար 2018 թվականի հունվարի 1-ից մինչեւ 2018 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ կլինի 150  դոլար՝ հազար խմ-ի համար:

    «Սույն Արձանագրության ստորագրումը կնպաստի երկու երկրների միջեւ փոխշահավետ համագործակցության, տնտեսական կապերի զարգացման համար բարենպաստ պայմանների ստեղծման, գործարար ակտիվության բարձրացման շարունակմանը»,- նշված է նախագծի հիմնավորման մեջ:

    scroll to top