Ուրբաթ , 21 Սեպտեմբեր 2018

    outputra5huxgif
    Mostly Cloudy
    20°
    Home » Լուրեր » Ռուսաստանը Թրամփի նախընտրական շտաբի հետ գաղտնի չի պայմանավորվել

    Ռուսաստանը Թրամփի նախընտրական շտաբի հետ գաղտնի չի պայմանավորվել

    Ռուսաստանը Թրամփի նախընտրական շտաբի հետ գաղտնի չի պայմանավորվել
    Մարտ 13, 2018 14:15 Լուրեր, Միջազգային A+ / A-

    ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հետախուզության հարցերով հանձնաժողովը ավարտել է 2016 թ. նախագահական ընտրություններին Ռուսաստանի հնարավոր միջամտության հարցով հետաքննությունը: Ըստ եզրակացության՝ Ռուսաստանը ԱՄՆ-ի  նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբի հետ գաղտնի պայմանավորվածություն չի ունեցել: Այս մասին տեղեկանում ենք Голос Америки.ру  լրատվամիջոցից:

    Կոնգրեսական Մայք Կոնվեյը, որը  գլխավորել է հետաքննությունը, Fox News-ին տված հարցազրույցում  ասել է՝ վկաների հետ հարցաքննությունն ավարտվել է, ապա հավաստիացրել՝ իրենք ոչինչ աչքաթող չեն արել:

    Տեղեկացնենք, որ կոնգրեսական Ադամ Շիֆը նախորդ շաբաթ  ասել էր՝ պետք է լսել տասնյակ վկաների եւ ուսումնասիրել բազմաթիվ փաստաթղթեր:

    ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անդրադարձել է հանձնաժողովի եզրակացությանը եւ Twitter-ի իր էջում գրել. «Ներկայացուցիչների պալատի հետախուզության հարցերով հանձնաժողովը 14 ամիս տևած երկար և համակողմանի հետաքննությունից հետո չի գտել Թրամփի շտաբի և Ռուսաստանի միջև կապի կամ փոխգործակցության մասին ապացույցներ՝ 2016 թվականի նախագահական ընտրությունների վրա ազդեցության առնչությամբ»:

    Հիշեցնենք՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամտ միշտ հերքել է Ռուսաստանի  միջամտությունը, կապը իր նախընտրական շտաբի եւ նախագահական ընտրությունների հետ:

    Նման թեմաներ

    scroll to top