Երկուշաբթի , 18 Հունիս 2018

    outputra5huxgif
    Sunny
    17°
    Home » Լուրեր » Ռուսաստանը թուրքական լոլիկի մատակարարումներ թույլ կտա

    Ռուսաստանը թուրքական լոլիկի մատակարարումներ թույլ կտա

    Սեպտեմբեր 13, 2017 18:15 Լուրեր, Միջազգային A+ / A-

    pomidor_esas_5

    ՌԴ գյուղատնտեսության նախարար Ալեքսանդր Տկաչովը հայտարարել Է, որ Ռուսաստանը թուրքական լոլիկի մատակարարումներ կարող Է թույլ տալ ձմռանից ոչ շուտ:

     «Իհարկե, մենք, թուրքական լոլիկը թույլատրելով ռուսական շուկա, նախեւառաջ պետք Է հոգ տանենք ռուս ապրանքարտադրողի մասին, եւ այստեղ մենք մոնիթորինգի ենք ենթարկելու շուկան: Եվ եթե թուրքական լոլիկ ենք ներկրելու, ապա միջսեզոնային շրջանում՝ ձմռանը, վաղ գարնանը, երբ մենք սեփական լոլիկ չունենք»,-ասել Է Տկաչովը «Ռոսիա-24» հեռուստաալիքի եթերում:

    Սեպտեմբերի 14-ին Թուրքիայում պետք Է տեղի ունենա գյուղատնտեսության գծով ռուս-թուրքական գործադիր կոմիտեի առաջին նիստը, որտեղ պլանավորվում Է քննարկել հարցերի ողջ սպեկտրը, այդ թվում՝ լոլիկի թեման, ՌԻԱ Նովոստիին հայտնել են ՌԴ գյուղատնտեսության նախարարությունում:

     

    Նման թեմաներ

    scroll to top