Կիրակի , 18 Օգոստոս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Ռուսաստանի, Ադրբեջանի և Իրանի նախագահների հանդիպումը հետաձգվել է

    Ռուսաստանի, Ադրբեջանի և Իրանի նախագահների հանդիպումը հետաձգվել է

    Ռուսաստանի, Ադրբեջանի և Իրանի նախագահների հանդիպումը հետաձգվել է
    Օգոստոս 13, 2019 21:33 Լուրեր, Միջազգային, Քաղաքական A+ / A-

    Ռուսաստան-Իրան-Ադրբեջան գագաթնաժողովը, որը նախատեսված էր անցկացնել օգոստոսի 14-ին Սոչիում, հետաձգվել է տեխնիկական պատճառներով։

    Իրանի նախագահի աշխատակազմի ներկայացուցիչը հայտարարել է, որ գագաթնաժողովը կանցկացվի այլ ժամանակահատվածում: Իրանցի պաշտոնյան, սակայն, չի հայտնել հստակ ամսաթիվ։

    Թեմային անդրադարձել է նաև Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Ըստ նրա՝ գագաթնաժողովը տեղի կունենա այն ժամանակ, երբ հարմար կլինի բոլոր 3 նախագահների ժամանակացույցին։ Նա նույնպես հետաձգումը պատճառաբանել է տեխնիկական պատճառներով։

    Իրանի պետական IRIB լրատվամիջոցն էլ, հղում անելով սեփական աղբյուրներին, նշում է, որ գագաթնաժողովի հետաձգման պատճառն Ադրբեջանի նախագահի վատառողջությունն է։

    Իրանագետ Արմեն Իսրայելյանը թեմայի շուրջ զրուցել է Ermenihaber.am-ի հետ՝ ասելով.

    «Չնայած Կրեմլը գագաթնաժողովի հետաձգումը պայմանավորում է տեխնիկական պատճառներով, բայց կարելի է ենթադրել, որ գագաթնաժողովի հետաձգումը պայմանավորված է Ադրբեջանի գործոնով: Ալիևի վատառողջության հարցը թերևս կապված է համատեղ հայտարարության տեքստի հետ, որի շուրջ էլ ըստ ամենայնի ձեռք չի բերվել կոնսենսուս»:

     


    Նման թեմաներ

    scroll to top