Չորեքշաբթի , 17 Հուլիս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Ռուսաստանի Դաշնության հետ համագործակցությունը խոր հիմքեր ունի. Արսեն Թորոսյան

    Ռուսաստանի Դաշնության հետ համագործակցությունը խոր հիմքեր ունի. Արսեն Թորոսյան

    Ռուսաստանի Դաշնության հետ համագործակցությունը խոր հիմքեր ունի. Արսեն Թորոսյան
    Հուլիս 12, 2019 14:03 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ:

    Կողմերը քննարկել են համագործակցության ուղղությունները և հեռանկարները:

    Արսեն Թորոսյանը նշել է, որ Ռուսաստանի Դաշնության հետ համագործակցությունը խոր հիմքեր ունի և ընթանում է առողջապահության և բժշկագիտության բնագավառներում համագործակցության մասին համաձայնագրերի, ինչպես նաև գործող փոխըմբռնման հուշագրի շրջանակներում:

    Վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի միջոցառումներ, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի գործում լաբորատոր սարքավորումների տրամադրում (որի շրջանակներում Ռուսաստանի Դաշնության Կառավարությունը Հայաստանին նվիրաբերել է երկու շարժական բժշկական-ախտորոշիչ կենտրոն), հայ-ռուսական առողջապահական համաժողովներ, որոնց շնորհիվ փոխգործակցությունն ընդլայնվել է: Ակտիվ համագործակցություն է ընթանում նաև մոր և մանկան առողջության պահպանման ոլորտում:

    Սերգեյ Կոպիրկինը պատրաստակամություն է հայտնել շարունակել սերտ համագործակցությունը առողջապահության ոլորտում:


    Նման թեմաներ

    scroll to top