Հինգշաբթի , 22 Օգոստոս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Ռուսաստանի հայերի միավորման հայտարարությունը Ցեղասպանությանը նվիրված միջոցառման խափանման մասին

    Ռուսաստանի հայերի միավորման հայտարարությունը Ցեղասպանությանը նվիրված միջոցառման խափանման մասին

    Ռուսաստանի հայերի միավորման հայտարարությունը Ցեղասպանությանը նվիրված միջոցառման խափանման մասին
    Ապրիլ 24, 2019 15:02 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    «Հարգելի՛ ընկերներ,

    Հարկ ենք համարում ներկայացնել կազմակերպության դիրքորոշումը Հայոց ցեղասպանության հիշատակի օրվան նվիրված միջոցառման խափանման հետ կապված, որը պետք է տեղի ունենար այսօր:

    Ո՛չ, մեզ չեն մերժել քաղաքի անվտանգության մարմինները, այստեղ որևէ կապ չունեն այլ ազգերի ներկայացուցիչները: Վերջին պահին մեզ արգելել են անցկացնել եկեղեցու ներկայացուցիչները:

    Մերժման պաշտոնական պատճառը՝ մտահոգություն ակցիայի մասնակիցների անվտանգության համար: Միաժամանակ, եկեղեցու ներկայացուցիչներն առաջարկեցին անցկացնել միջոցառումը եկեղեցու մոտ գտնվող մեքենաների համար կայանում՝ պնդելով, որ այն ևս պատկանում է հայկական եկեղեցուն, ինչը չի համապատասխանում իրականությանը:

    Այսպիսով, այդ տարածքում ակցիայի անցկացումը կնշանակեր ոչ արտոնված հավաք՝ համապատասխան հետևանքներով:

    Իրական պատճառը, սակայն, հեռու է պաշտոնականից: Եկեղեցու ներկայացուցիչների հետ խոսակցությունից պարզ դարձավ, որ ակցիայի կազմակերպման արգելքը արքեպիսկոպոս Եզրասի որոշումն է, ով անձնական կոնֆլիկտ ունի ընկեր կազմակերպության ղեկավարներից մեկի հետ:

    Մենք կարծում ենք, որ անձնական շահը գերադասելը հայ ժողովրդի շահին, չեղյալ հայտարարելը նախապես համաձայնեցված միջոցառումը սկսելուց ժամեր առաջ, թույլ չտալը 300 հոգու անցկացնել ակցիա, մարդկանց, ում մեկ չէ նախնիների հիշատակը, տխուր փաստ է:

    Եկեղեցին մի մարդու սեփականություն չէ, այն պատկանում է ողջ հայ ժողովրդին: Մենք շատ ափսոսում ենք, որ այս կանոնը հեռու է մեր որոշ հոգևորականներից:

    Մենք ափսոսում ենք, որ Հայկական եկեղեցին, որն իր պատմության ողջ ընթացքում հայերի միասնության կենտրոնն էր, այսօր Մոսկվայում մի հոգու որոշման պատճառով չի կարող իր շուրջը միավորել հայերին ու նպաստում է բազմաթիվ վեճերի առաջացմանը»:


    Նման թեմաներ

    scroll to top