Չորեքշաբթի , 21 Փետրվար 2018

    outputra5huxgif
    Mostly Cloudy
    Home » Լուրեր » Ռուսաստանի լրատվամիջոցների կեղծ բռնաբարությունները. «Ամերիկայի Ձայն»

    Ռուսաստանի լրատվամիջոցների կեղծ բռնաբարությունները. «Ամերիկայի Ձայն»

    Ռուսաստանի լրատվամիջոցների կեղծ բռնաբարությունները. «Ամերիկայի Ձայն»
    Փետրվար 9, 2018 12:39 Լուրեր, Միջազգային A+ / A-

    «Ների՛ր, Մուսթաֆա», – ռուսական լրատվամիջոցների կողմից տարածված այս լուսանկարը բացարձակ կեղծիք է: Ուկրաինայում կատարված այս լուսանկարի վրա իրականում ուկրաինացի աղջիկը դիմում է համաքաղաքացիներին, կոչ անելով օգնել ուկրաինացի հերոս զինվորականներին: «Ցո՞ւրտ է՝ մտածիր նրանց մասին, ովքեր խրամատներում են» իրականում գրված է ցուցանակի վրա:

    Դրա փոխարեն, ռուսական լրատվամիջոցները շորթել են ուկրաինական այս լուսանկարը, փոխել ցուցանակի վրա գրված կոչը եւ կեղծ իրադարձություն հորինել: Ըստ Ռուսաստանի Դաշնության խոշոր լրատվամիջոցների՝ եվրոպացի կանայք, որոնք Արեւելքից եւ Աֆրիկայից ժամանած ներգաղթյալների կողմից իբր սեռական բռնության են ենթարկվել, իբր հենց իրենք ներողություն են խնդրում ներգաղթյալներից: Իրականում, գոյություն չունի ո՛չ նման իրադարձություն, ո՛չ ներողության որեւէ դրվագ, ո՛չ էլ՝ լուսանկար:

    Ռուսաստանի քարոզչության համար կեղծ լրատվության տարածումը սովորություն է դարձել, հաղորդում է polygraph.info հետաքննող կայքը: Դեռեւս 2017-ին ՌԴ խոշորագույն լրատվամիջոցները եւ նույնիսկ ՌԴ արտգործնախարարության պաշտոնյաները կեղծ լրատվություն էին տարածել, թե Գերմանիայում բնակվող 13-տարեկան ռուս երեխայի իբր բռնաբարել էր Եվրոպա ժամանած մահմեդական ներգաղթյալ: Գերմանիայի ոստիկանությունն ու երեխայի ընտանիքը հայտնել էին, որ լրատվությունը բացարձակ կեղծիք է:

    2016-ի նոյեմբերին կեղծ լրատվության տարածող դարձավ Վլադիմիր Պուտինը, ով հայտնել էր, թե Մերձավոր Արեւելքից Եվրոպա ժամանած ներգաղթյալը, ով իրոք երեխա էր բռնաբարել, իբր ազատ էր արձակվել Ավստրիայի դատարանի կողմից, որովհետեւ չէր հասկացել երեխային: Իրականում, դա նույնպես կեղծիք է եւ այդ հանցագործը շարունակում է կրել իր դատավճիռը գաղութում:

    Նման թեմաներ

    scroll to top