Կիրակի , 19 Նոյեմբեր 2017

  •  USD   Առք` 482.00   Վաճառք` 487.00   ՀՀ ԿԲ` 486.78   
  •  EUR   Առք` 562.00   Վաճառք` 577.00   ՀՀ ԿԲ` 574.01   
  •  CHF   Առք` 478.00   Վաճառք` 492.00   ՀՀ ԿԲ` 490.85   
  •  GBP   Առք` 627.00   Վաճառք` 647.00   ՀՀ ԿԲ` 644.89   
  •  RUB   Առք` 8.00   Վաճառք` 8.23   ՀՀ ԿԲ` 8.17   
  •  GEL   Առք` 169.00   Վաճառք` 189.00   ՀՀ ԿԲ` 178.88   
outputra5huxgif
Mostly Cloudy
11°
Home » Լուրեր » Ռուսաստանի օգտին լրտեսության համար Լեհաստանում իրավաբան է ազատազրկվել

Ռուսաստանի օգտին լրտեսության համար Լեհաստանում իրավաբան է ազատազրկվել

Մարտ 20, 2017 21:57 Լուրեր, Միջազգային A+ / A-

varshava dat

Վարշավայի շրջանային դատարանը իրավաբան Ստանիսլավ Շ․-ին 4 տարվա ազատազրկման է դատապարտել Ռուսաստանի օգտին լրտեսելու համար, հայտնում է Լեհաստանի ռադիոն։

Ամբաստանյալը չի ընդունել իր մեղավորությունը։ Նրա պաշտպանությունը միջնորդել էր նրա արդարացման համար։ Փաստաբան Գժեգոժ Կուխարսկու կարծիքով, գործում եղել են «ապացույցների մասով լուրջ թերություններ»։

Ստանիսլավ Շ․-ին մեղադրում են Լեհաստանի դեմ ռուսական զինվորական հետախուզության գործունեությանը մասնակցելու մեջ։

Դատավարությունը սկսվել էր 2016-ին։ Այն անցել է փակ դռների ետեւում։

Ստանիսլավն ունի Ռուսաստանի ու Լեհաստանի երկքաղաքացիություն, նրան ու լեհական բանակի փոխգնդապետ Զբիգնեւ Ի-ին կալանավորել էին 2014-ի հոկտեմբերին։ 2016-ին Վարշավայի Ռազմական շրջանային դատարանը Զբիգնեւին դատապարտել էր 6 տարվա ազատազրկման՝ Ռուսաստանի օգտին լրտեսելու համար։

Նման թեմաներ

122488199673267500288781848048447njpg
scroll to top