Ուրբաթ , 22 Հունիս 2018

    outputra5huxgif
    Partly Cloudy
    23°
    Home » Լուրեր » Ռուսաստանի ՊՆ-ն պատրաստ է Պենտագոնի սպառնալիքների դեմ պատասխան միջոցների

    Ռուսաստանի ՊՆ-ն պատրաստ է Պենտագոնի սպառնալիքների դեմ պատասխան միջոցների

    Ռուսաստանի ՊՆ-ն պատրաստ է Պենտագոնի սպառնալիքների դեմ պատասխան միջոցների
    Մարտ 13, 2018 13:37 Լուրեր, Միջազգային A+ / A-

    Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը պատրաստ  է Սիրիայում ԱՄՆ-ի  գործողություններին պատասխան միջոցներ ընդունել, եթե ռուսաստանցի զինվորականների կյանքին սպառնալիք լինի: Այս մասին հայտարարել  է ՌԴ զինված  ուժերի  գլխավոր շտաբի պետ Վալերի  Գերասիմովը`  EADaily-ի հաղորդմամբ:

    «Դամասկոսում Սիրիայի ՊՆ հաստատություններում և  օբյեկտներում են գտնվում ռուսաստանցի  խորհրդականներ,  Հակամարտող կողմերի հաշտեցման կենտրոնի ներկայացուցիչներ և ռազմական ոստիկանության զինծառայողներ: Մեր զինծառայողների կյանքին սպառնալիքի առաջացման դեպքում Ռուսաստանի  Դաշնության զինված  ուժերը կդիմեն հակազդեցության պատասխան միջոցների թե՛  հրթիռների և թե՛ կրող հրթիռների դեմ, որոնք դրանք կօգտագործեն»,- հայտարարել  է նա:

    Մինչ այդ Գերասիմովը պարզաբանել է, որ հավաստի տեղեկություններ կան, որ զինյալները նախապատրաստում են «բեմականացում», իբր կառավարական զորքերը խաղաղ բնակչության դեմ քիմիական զենք են կիրառել: «Այդ նպատակով Դամասկոսի Արևելյան Ղութայի մի  քանի շրջաններում հավաքել են ուրիշ շրջաններից բերված կանանց, երեխաների և  ծերերի, որոնք պետք է ներկայացնեն քիմիական միջադեպի զոհերի: Այնտեղ են արդեն «սպիտակ սաղավարտների» ակտիվիստներ և արբանյակային վիդեոհեռարձակման սարքերով նկարահանող խմբեր»,- ասել  է նա:

    Այս սադրանքից հետո ԱՄՆ-ն նախատեսում է մեղադրել կառավարական զորքերին քիմիական զենք օգտագործելու մեջ: «Որպես պատասխան միջոց Վաշինգտոնը ծրագրում է Դամասկոսի կառավարական թաղամասերին հրթիռաականային հարված հասցնել»,-  ասել  է Գերասիմովը:

    Նման թեմաներ

    scroll to top